«Եթե չգիտակցենք, որ մեր առաջ կանգնած է հակառակորդ, ով ամեն պահի կարող է անկանխատեսելի պահվածք դրսևորել, չենք կարողանա նրա դեմն առնել, պետք եղած դեպքում` հետ շպրտել,- ասում է դիրքապահ Վ. Ստեփանյանն ու ավելացնում,- իրար աջակցելով, մեկս մյուսին թև ու թիկունք լինելով ենք դիրքը մինչև այսօր անառիկ պահում ու նույն կերպ էլ շարունակելու ենք»:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը սեպտեմբերի 6-ին Ժնևում հանդիպել է Շվեյցարիայի ԱԳ փոխնախարար Վ. Պրուլհարթի հետ։
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել խարդախությամբ խոշոր չափերով գումարի հափշտակության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործը:
Սանկտ Պետերբուրգում սեպտեմբերի 6-8-ն անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արﬔնակ Կարապետյանի ուղեկցությամբ, պաշտոնական պատվիրակության անդաﬓերի հետ ﬕասին հարգանքի տուրք է մատուցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիﬓադիր, ﬔծ երգահան Կոﬕտասի հիշատակին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 17:01-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի «Վարդավառի լճում» քաղաքացու դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վավերագրական ֆիլմում ցուցադրվում են նաև իրական կադրեր, որտեղ ադրբեջանցի զինվորները գլխատում են հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց և կտրում նրանց ականջները 2016 թ. ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի վրա կատարված հարձակման ժամանակ…
«Հայաստանն ինձ համար հետաքրքիր երկիր է, քանի որ այն գինու ծննդավայրերից մեկն է՝ հարուստ ավանդույթներով և պատմությամբ: Հայկական գինիները միջազգային շուկայում կարող են ուրույն տեղ զբաղեցնել՝ շնորհիվ խաղողի տեղածին սորտերից պատրաստվող տեսակների»,-նշել է սոմելյեն:
Ա. Առաքելյանը ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում քվեարկել է Արտենի գյուղի թիվ 18/34 ընտրատեղամասում, որից հետո, ժամը 12:00-ի սահմաններում, վերադառնալով նշված ընտրատեղամաս, փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել: Այդ նպատակով անձնագիրը ներկայացրել է ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին, սակայն իր կամքից անկախ հանգամանքների պատճառով չի կարողացել մեկից ավելի անգամ քվեարկել: Ընտրության մասնակիցներին հաշվառող էլեկտրոնային սարքի կողմից տրվել է ազդանշան այն մասին, որ Ա. Առաքելյանն արդեն իսկ քվեարկել է:
Սեպտեմբերի 6-ին 15:00-ի սահմաններում Սայաթ-Նովա փողոցի վրա «Մերսեդես» մակնիշի մեքենան բախվել է թիվ 1 համար ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսին: Ուղևորները չեն տուժել:
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, արմատներով արցախցի Անդրեն գտնվում է Արցախում՝ մասնակցելու համար Հայ օգնության միության աջակցությամբ վերակառուցված «Սոսե» մանկապարտեզի բացման արարողությանը:
«Մենք այրվածքներով հիվանդներին, որոնք խիստ մասնագիտացված բուժման կարիք ունեն, ուղարկում ենք հանրապետական կենտրոն: Հիվանդը բերվել է երեկոյան 21:00-ի սահմաններում դեմքի, վերջույթների, որովայնի և ազդրերի շրջանի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածքներով, հիվանդը եկել է այրվածքային շոկով, հակաշոկային դեղամիջոցներն արագ կազմակերպվել են, ու հիվանդին ուղարկել ենք Երևանի մասնագիտացված կլինիկա»,- նշեց մեր զրուցակիցը:
Կատարվում է քննություն:
Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով Սեուլ կատարած այցի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Սեուլի հայ համայնքի ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին:
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով ՌԴ hյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Պետրոպավլովյան ամրոց, որտեղ նրան է վերապահվել սեպտեմբերի 6-ի կեսօրյա համազարկի իրականացման իրավունքը:
Դատարան է ուղարկվել խարդախության դեպքով հարուցված քրեական գործը։ Ամբաստանյալի աթոռին են հայտնվել երկու քաղաքացի։
Սեպտեմբերի 7-11-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Կառավարությունում հերքում են լուրերը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը պատրաստվում է գնել տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը:
Ռուսաստանի Պետերբուրգ քաղաքի իրավապահ մարմինները պարզում են Նևա գետից դուրս բերված տղամարդու մահվան հանգամանքները:
«Ես չգիտեմ՝ այդ կինն ինչ իրավիճակում է եղել, կամ ոստիկաններն ինչու չեն զիջել։ Պարոն Գասպարյանը պետք է հասկանա, որ համակարգը փտում է։ Տեսուչները մեղավոր չեն։ Նույն վարորդի վրա ոնց է պլան դրված, այդպես էլ տեսուչների վրա է դրված»։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Երիտասարդը կոշիկի կապիչով փորձել է կախվել, արդյունքում պարանոցի հատվածում վնասվածք է ստացել:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.53-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում է ստացվել, որ Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող բաց տարածքի 44-րդ միջնամասում՝ գծերի վրա, մահացած մարդ կա:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 12.30-ին, Երևանի Աճառյան փողոցի թիվ 42 հասցեի մոտ իրար են բախվել «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«MosShoes»-ը կոշիկի և կաշվե պարագաների արտադրության Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի խոշորագույն ցուցահանդեսն է, անցկացվում է տարեկան չորս անգամ, ունենում է մոտ 10-12 հազար այցելու՝ հիմնականում մեծածախ գնորդներ, մասնագետներ և դիստրիբյուտորներ։ Էքսպոյի ընթացքում հիմնադրամի մասնագետները հայկական արտադրողներին օգնում են գործընկերներ գտնել, հանդիպումներ ունենալ պոտենցիալ գնորդների ու պատվիրատուների հետ։
2017թ. սեպտեմբերի 5-ին ահազանգ էր ստացվել, որ ժամը 12:30-ին, Երևանի Աճառյան փողոցում բախվել են «Օպել», «Համեր» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, 2006թ. ծնված Լ. Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Սեպտեմբերի 6-ի գիշերը մետրոյի գնացքը Երևանում վրաերթի է ենթարկել աշխատակցին մի քաղաքացու:
Ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Լեւոն Հ.-ն, ով սեպտեմբերի 5-ին Ավանում տեղի ունեցած ողբերգական վթարի հնարավոր մեղավորն է:
Գյումրիում անարգել են հանգուցյալի գերեզմանն ու դին: 2017թ. օգոստոսի 23-ին Գյումրու բնակչուհին ոստիկանությանը հայտնել է, որ հոր գերեզմանի վրա այլ գերեզման է կառուցված: