Սեպտեմբերի 8-ին, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կա հրդեհի 3 ծխացող օջախ:
Բանն այն է, որ դատաքննության 3 ամիսների ընթացքում Գաբրիելյանի վարած նիստերի ժամանակ բազմաթիվ «կիքսեր» են արձանագրվել, եւ վերեւներում հասկացել են, որ նա «պռավալ» է տալիս, ուստի որոշել են փոխել դատավորին։
Այն ներդնելը երկար ու ցավոտ գործընթաց է։ Դա անել հնարավոր է միայն նվիրյալների «անձնազոհ» առաջնորդությամբ՝ երկրում քաղաքականություն իրականացնող հիմնական խաղացողների ուժեղ սատարմամբ։
Հրշեջներն ու գյուղացիները հրդեհը մեկուսացրել են ծառի ճյուղերի միջոցով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փաստաթղթերի համաձայն՝ 2015թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ գազի կորուստները կազմել էին 19.4 տոկոս, արդեն 2016թ. առաջին կիսամյակում այդ թիվը դարձել էր 18.8 տոկոս, մինչդեռ այս տարի կորուստները կտրուկ ավելացել են՝ կազմելով 24.3 տոկոս:
Արդեն մեկ տարի գործող Կարեն Կարապետյանի կառավարության կազմում աշխատող Արծվիկ Մինասյանը, սկզբում էկոնոմիկայի, ապա բնապահպանության նախարարի պոստն զբաղեցնելով, այդպես էլ վարչապետի թիմի անդամ չդարձավ։
Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01:37-ին, ահազանգ է ստացվել, որ որ քաղաքացին, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ընկել է Երևան քաղաքի Մ. Մելքոնյան փողոցի ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասցեին:
Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 167 հասցեում գտնվող սգո սրահում այրվում են դագաղ (ներսում կա դիակ, Ռ., մոտ 70 տարեկան) և հատակի գորգը (մոտ 2 քմ):
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը հայտնվել է ուշագրավ պատմության կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Ռուզաննա Մուրադյանն իրեն պատկանող հ/կ-ի միջոցով ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական–զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցը թվով հինգ անշարժ գույք ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։
Այո, հիմնականում նապաստակն է, մենք այդ նապաստակին գցում ենք զուգարանակոնքի մեջ եւ ջուրը քաշելու ենք: Ուղարկում ենք քաղաքական կոյուղի: Ձեռքով բռնելու ենք, ջուրը լցնենք ու քաշի տանի, որ հասարակությունն իմանա, թե այդ մարդը որտեղ է գտնվում, այն մարդը, որը շեղվել է իր ծրագրերից, խոստումներից:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր տեղեկություններով, բավականին լուրջ բիզնես պլաններ ունի, վերջերս խոշոր ներդրում է կատարել Արմավիրի մարզի «Վաղարշապատ» գինու գործարանում։
Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը հայ ժողովրդի սիրած տոներից մեկն է: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ սեպտեմբերի 8-ին բոլոր եկեղեցիներում մատուցվելու է սուրբ պատարագ:
Մասիսում կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին ծեծի մեղադրանքով։ Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան։
«Առաջիկա 6 տարում ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտադրությունն ու արտահանումը հասցնել 3․5 մլն դոլարի հասցնել: Արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ երկրներ, Վրաստան, Մերձավոր Արևելք»,- ասաց Կարայանը։
Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Ղուկասյանն ասաց, որ «Էլեկտրիկ-Երևան» շարժման ժամանակ եղել են այնտեղ, ուղղակի չեն երևացել. «Շարժման մասնակիցները մեզ լավ ճանաչում են։ Այս հարցն առաջին անգամն ենք բարձրաձայնում և պատրաստվում ենք տնտեսագետների հետ, օրինակ՝ այս հարցը բարձրացրած տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ կապվել, և կարծում եմ, որ այո, մենք կփորձենք այդպիսի փաթեթ պատրաստել։ Կփորձենք նախաձեռնող լինել»։
Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը միացման ձևով վերակազմակերպվում են:
«Մատաղիսի» գործով դեռևս 2005 թ. դեկտեմբերի 12-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդման ուղղությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը բռնության գործադրմամբ) հարուցվել է քրեական գործ: Դրա շրջանակում Արայիկ Զալյանը տուժող է ճանաչվել:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու, սպանության սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը նշեց, որ հայեցակարգը ենթադրում է առողջ ապրելակերպի տեսլականի զարգացումը քաղաքացիների համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն: Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ:
Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք հաշվարկե՞լ են , թե ՊԵԿ-ի համար երեք տարի հետո ինչքան լրացուցիչ եկամուտներ են ապահովելու ավելացրած արժեքի հարկի հետաձգումների որոշումներով:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը վարույթ է ընդունել ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։
Սեպտեմբեի 7-ին՝ ժամը 16:13-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում՝ ավազի հանքերի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ։
Պահարանի վերեւում` պատին փակցրել է իր փայտե փորագրություններից, եւս մեկ արվեստի գործ սենյակի պատշգամբում է: 1988-ի երկրաշարժի զոհերին նվիրված աշխատանքը վարպետ Հարությունն ուղարկելու է ցուցահանդես-վաճառք. 2 ամիս է, ինչ աշխատում է այս գործի վրա: Ասում է` Սանկտ-Պետերբուրգում շատ է մասնակցել ցուցահանդես-վաճառքների, բոլոր գործերն էլ գնել են, տան կահույքն էլ իր ձեռքով է պատրաստել, շատերն են հավանել աշխատանքը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Մամուլում շրջանառվող լուրերը, թե Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի համար ներկայումս ծախսվել է 150 մլն դոլար, բայց շահագործման հանձնվել է ընդամենը 31 կմ ճանապարհ, ճիշտ մեկնաբանություն չեն։
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց ու անավարտ օբյեկտներին՝ ընդգծելով, որ տարբեր բնակավայրերում, հատկապես, խոշոր քաղաքների քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ, տարիներ շարունակ շինարարություն չսկսված հողամասեր: