Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:
Բաղրամյան պողոտայում լարված իրավիճակը շարունակվում է: Քիչ առաջ ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ: Լսվում են պայթուցիկների ձայներ: Aysor.am-ի տվյալով, դրանք ձայնային նռնակներ են:
ՔԻչ առաջ Նիկոլ Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով:
Ապրիլի 16-ին, 17-18-ը, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ի ուշ երեկոյան, 20-21-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է հանրահավաքը։ Երևանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Դավիթ Սանասարյանին ասաց, որ 100 սմ-ով հետ տանեն ոստիկանների և ցուցարարների միջև դրված ուղեփակոցները։ Դավիթ Սանասարյանն ասաց, որ դա պրովոկացիա է։ Օսիպյանը պատասխանեց, որ որևէ պրովոկացիա չկա, ընդամենը 100 սմ-ով հետ տանելու մասին է խոսքը։
Ցուցարարներին միացած դերասան Հայկ Մարությանը քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունեցավ։ Նա նշեց, որ հավաքված մարդիկ մի մարմին են, նույն ձևով են շնչում և շնչում են միայն մեկ մտքով, որպեսզի բոլորն ապրեն հիանալի և հիասքանչ Հայատանում։
ՀՀ ոստիկանությունում բազմաթիվ դժգոհություններ են ստացվում մայրաքաղաքի առանձին կազմակերպություններից, այդ թվում՝ ուսումնական և բժշկական հաստատություններից առ այն, որ հավաքի մասնակիցների գործողություններով այսօր առավոտից էապես խոչընդոտվում է իրենց բնականոն գործունեությունը:
Հայաստանը ձգտում է հետխորհրդային տարածաշրջանում ակտիվորեն մասնակցել ինտեգրացիոն գործընթացներին՝ այդպիսով բազմապատկելով աճի հնարավորությունները:
Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողն ուղիղ եթերում հայտարարեց, որ Հաղթանակի կամրջի մոտ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ակցիայի մասնակիցներին «ծակել քարշակի աիվները»:
Ֆոտոշարք՝ Երևանում կատարվող բողոքի ակցիայից
Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ս.-ի անվամբ, քաղաքացի Ն. Կ-ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքում ճաշի կաթսայի մեջ պատրաստված մոմե թաքստոցից հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս, ականջակալ և լիցքավորիչ:
Երևանի Բաղրամյան-Օրբելի խաչմերուկը շարունակում է փակված մնալ: Խաչմերուկին նստած երիտասարդներին ոստիկանները հորդորեցին ազատել ճանապարհի երթևեկելի հատվածը:
Ապրիլի 16-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 28ա շենքի 8-րդ հարկի մակարդակում անձրևատար խողովակը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի քաղաքապետարանը հորդորել է քաղաքում հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը մի քանի հարյուր մարդկանց հետ քայլերթով Բաղրամյան պողոտայից շարժվեց դեպի Կորյուն փողոց:
Քիչ առաջ բախումներ տեղի ունեցան ոստիկանների և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժման մասնակիցների միջև:
Այսօր առավոտից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է Երևանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցներ փակելու գործողություն՝ կաթվածահար անելով երթևեկությունը և սահմանափակելով հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը:
Փակվում է Հերացի փողոցը
Այս պահին փակ են շարունակում մնալ քաղաքի՝ Աբովյան, Կորյուն, Իսահակյան, Հերացի փողոցները: Ակցիայի մասնակիցներին սատարելու էր եկել դերասան Հայկ Մարությանը:
Քիչ առաջ բախում տեղի ունեցավ Հերացի փողոցում: Ավտոմեքենաներից մեկի վարորդը դուրս եկավ մեքենայից՝ պահանջելով ակցիայի մասնակիցներին բացել երթուղին:
Ֆոտոշարք Երիտասարդական մետրոյի կայարանից
Աբովյան-Կորյուն խաչմերուկը շարունակում է փակ մնալ: Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհը և թույլ չեն տալիս մեքենաներին տեղաշարժվել:
Այս պահին Երիտասարդական մետրոն երկու կողմից փակ է: Ոստիկանությունը հորդորում է ակցիայի մասնակիցներին բացել ճանապարհը և թույլ տալ քաղաքացիներին տեղաշարժվել:
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցները այսօր վաղ առավոտից փակել են Երևանի մի շարք բանուկ փողոցներ՝ խոչընդոտելով բնականոն երթևեկը:
Այս պահին Մաշտոց-Ամիրյան խաչմերուկի մի հատվածը փակ է: Ակցիայի բազմաթիվ մասնակիցներ փակել են դեպի Փակ շուկա և Ֆրանսիայի հրապարակ տանող ճանապարհը: Այնտեղ է հասնում նաև Նիկոլ Փաշինյանը:
«Արմմոբիլ» ընկերության աշխատակցուհին Աբովյան-Կորյուն խաչմերուկում ուսանողների հետ զրույցում դժգոհեց՝ ասելով. «Այն ապրումները, այն ահը, որ ես ապրեցի… մնացել է այստեղ՝ Շրջանայինում, 13 տարեկան, իջել էր, ոչ մի ծնողի չեմ ցանկանա: Երեխեքը մնացել են տրանսպորտի մեջ ու լացում են»:
Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում պառկել էր թիվ 47 համարի երթուղային ավտոբուսի տակ և թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ավտոբուսի ուղևորները դժգոհում էին՝ փորձելով Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, սակայն Փաշինյանը պատասխանում էր, թե սա քաղաքական ակցիա է:
Ֆոտոշարք՝ Երևանում կազմակերպված ակցիայից
Աբովյան-Կորյուն խաչմերուկում լարված իրավիճակ է. ուսանողները փակել են ճանապարհը, երթևեկությունը կաթվածահար է եղել, ու բազմաթիվ վարորդները վեճի են բռնվել ուսանողների հետ՝ պահանջելով բացել փողոցը: