Բաժիններ՝

«Պարոն Միրզոյան, զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ-ի պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո». Վիգեն Սարգսյանը՝ «Ելքի» պատգամավորին

«Ազգային ժողովի որոշ պատգամավորներ որոշեցին պրիմիտիվացնել այս օրենքը՝ նեղացնելով այդ հարցը մինչև տարկետման տրամադրման հարցը. ցավում եմ դրա համար, որովհետև առաջարկվող օրինագիծն անհամեմատ ավելի լայն է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:

«Ցավում եմ, որ «Ելք» խմբակցությունը չգնահատեց իրեն մեկնած ձեռքը և չփորձեց կոնստրուկտիվ համագործակցել: Դեստրուկտիվ ոճի ջատագովները չցանկացան ըմբռնել, որ առաջարկվող փոփոխություններնն անհամեմատ ավելի լավն են, քան հնարավոր բազմաթիվ և այդ թվում՝ իրենց կողմից հնչած առաջարկությունները: Այն, ինչ դուք առաջարկում էիք՝ դա մանր մեքենայության մեխանիզմ է: Ես դրա փոխարեն առաջարկել եմ շատ ավելի լայն քաղաքականություն»,- հայտարարեց նախարարը:

Նա չի հասկանում, թե ո՞ւր է տրամաբանությունը, երբ մի կողմից օլիգարխների և պաշտոնյաների զավակների դեմ առերես պայքարողներն օրեր անց նույն ամբիոնից տարակուսում եմ, թե ինչպես է Պաշտպանության նախարարը դեմ փողով օրենքի խախտմամբ չծառայողներին լեգիտիմացնելու:

«Պարոն Փաշինյան, ձեր երեկ հնչեցված հետախուզման մեջ գտնավողների թվի զգալի մասն այն 27 տարին առաջիկայում լրացողներն են, որ սպասում են տարիքը լրանա, ու մեր կողմից ընդունված օրենքի ուժով՝ բերեն՝ թուլափայը գցեն բանակին՝ համարելով, որ իրենք դրանով իրենց սահմանդրական պարտքը կատարել են այնպես, ինչպես առաջնագծում ծառայողները»,- հայտարարեց Վ. Սարգսյանը:

Նախարարը նաև անդրադարձավ «Ելք»-ի մյուս պատգամավորների հայտարարություններին.  «Պարոն Մարուքյանն անընդհատ ինձ ու պարոն Նահապետյանին հարցնում՝ կոմֆո՞րտ ենք զգում այս քննարկումներից: Իրեն էլ մի երկու բան կուզեի հարցնել, իր ֆրակցիոն գործընկերներով իրենք կոմֆո՞րտ են զգում այս քննարկումներում, երբ լեգիտիմ օգտվել են տարկետման իրավունքներից, ոչ միայն չեն ծառայել բանակում: Հասկանում եմ, պարոն Միրզոյան, որ Դուք Ձեզ մեծ գիտնական եք համարում, 25 տարեկանում ատենախոսություն եք պաշտպանել, շնորհավորում եմ դրա համար, բայց զարմանում եմ, թե դուք ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ-ի պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո, որ հիմա էլ այս ամբիոնից ինչ-որ մեկին մեղադրում եք կոմֆորտից կամ դիսկոմֆորտից: Ուզում եմ նույն պարոն Մարուքյանին հարցնեմ՝ ինչպե՞ս է ստացվել, որ ինքը նույն տարիներին բարձրագույն կրթություն  է ստացել և ծառայել, երբ այդ տարիներին հեռահար կրթություն չկար: Իր բառապաշարն օգտագործելով՝ ուզում եմ հարցնել՝ էդ ի՞նչ թաքուն պայմանավորվածությունների արդյունքում է այդ արտոնությունը ստացել»:

Նախարարը հորդորեց հանրությանը մոլորության մեջ չգցել. «Գալիս ես փոքրաթիվ ձայներ հավաքած խմբակցություն՝ քննարկելու քաղաքականություն, որը բերելու ես ամիսներ անց օրենսդրության տեսքով, պատասխանում ես բազմաթիվ հարցերի, որպես բանական մարդ՝ գնահատում ես որպես դրական երկխոսություն, չես ստանում ոչ մի առաջարկություն, մեկ էլ գալիս ես լիագումար նիստ, պարզվում է՝ սխալ ես հասկացել, սկզբունքորեն դեմ ենք, ուղղակի գաղտնի են պահել, որ այն հայտնի ֆիլմի նման «հոբելյարը ժամանակից շուտ հանկարծ չուրախանա»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս