Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն արդեն տասներոդ անգամ կամավոր արյուն եւ արյան բաղադրիչներ են հանձնել դրանց կարիքն ունեցող հիվանդների համար:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում շմոլ գազից թունավորումների թիվն այս տարի աճել է՝ հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 07-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Իրատես» թերթը գրում է. «Վերջին օրերին մամուլը եւ սոցցանցերը ողողված էին Հանրային հեռուստաընկերությունում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքների հրապարակումներով:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 00:16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված եւ մեկ շաբաթ անց մարված հրդեհի իրական պատճառը դեռ հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը դեռ նախաքննություն է իրականացնում: Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, կա մեկ մեղադրյալ, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից է:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Նոր կյանքի նախկին գյուղապետ, այժմ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանը եւ Նոր կյանքի մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանը հայտնվել են դատարանում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 11.00-18.00 կդադարեցվի Ծաղկաձոր քաղաքի՝ Չարենցի փողոցի ջրամատակարարումը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ԱԺ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքի նախագիծ: Հայաստանում հիմա գործում է «Հանրաքվեի մասին» օրենք, որն ընդունվել է 2001թ., սակայն նոր ներկայացված նախագիծը էականորեն տարբերվում է գործողից, այն իսկապես նոր օրենք է, որովհետև, ըստ էության, հետապնդում է բոլորովին նոր և խիստ վտանգավոր նպատակներ:
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 16:45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցի թիվ 4ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզը հոկտեմբերի 31-ի՝ պատանդառության միջադեպից միայն յոթ օր անց է սկսել գործել: Բայց պատանդ վերցված 3-ամյա Հմայակ Համազասպյանն այլեւս այդ մանկապարտեզը չի հաճախում:
«Փաստ» թերթը գրում է. «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել ամերիկյան «Գրին քարտի» խաղարկության քաղաքականությունը: Դեռ ամիսներ առաջ նա հայտարարել էր, որ մշտական բնակության, աշխատանքի իրավունքի անկանոն այդ խաղարկության համակարգը հնացել է եւ մոտ ապագայում պետք է վերանա»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Կապան քաղաքի ջրամատակարարումը:
Ոստիկանները բացահայտեցին սպանությունը: Մայրաքաղաքի «Թուֆենկյան» կենտրոնի մոտ տեղի ունեցած միջադեպը՝ զարգացումներով։
Նոյեմբերի 6-ին, ժամը 20:20-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում «ԶԻԼ 130» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի անցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 152 տրանսպորտային միջոց:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի՝ Ս․ Գրիգորյան 10ա, Գարեգին Ա 6, 8, 10, 12, 12բ, 53, Ախուրյանի խճ․ 2ա համարների, Երևանյան խճուղու բազմաբնակարան շենքերի, Երկաթ Գծի ավանի, Նորավան թաղամասի, ֆիննական տների, նորվեգական քոթեջների ջրամատակարարումը:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 2.154.092 մարդ, որը 22.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շրջանակներում առողջապահական ծառայությունների տրամադրման համար արդեն կնքել է պայմանագրերը Հայաստանի տարածքում գործող և առողջության ապահովագրություն իրականացնող բոլոր 6 ապահովագրական ընկերությունների հետ։
168.am-ն անդրադարձել էր Գյումրիում վառելափայտի խնդրին: Նշել էինք, որ Գյումրի վագոններով ածուխ է բերվելու, սակայն այն նախատեսված է 102-րդ ռուսական ռազմաբազայի համար: Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ բնակչության համար Գյումրի 5 վագոն ածուխ է բերվելու:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ:
ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են Հանրապետության տարբեր անտառտնտեսություններում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սխեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքեր:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարբեր պահաբաժիններում ապօրինի ծառահատումների նպատակով հանցավոր խումբ ստեղծելու և հազարավոր ծառեր հատելու համար։
«2018 թվականի պետական բյուջեն լինելու է զարգացման և ներդրումների շարունակականությունն ապահովող բյուջե»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Ռուս տիեզերագնաց-օդաչու, ՌԴ հերոս Սերգեյ Ռյազանսկին սոցցանցի իր էջում հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված լուսանկարներ, որոնց շարքում է նաեւ Երեւանը:
«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով հետախուզվող երկու անձանց ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին միջնորդություններ են ուղարկվել Վրաստանի Դատախազություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նոյեմբերի 5-ին, ժամը 13.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 47 էլեկտրասյան մոտ բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
«Մենք սկզբունքային խնդիր ունենք՝ մեր երկիրը մարտահրավերի ներքո է, և ապրիլը կարող է միշտ կրկնվել: Մեր յուրաքանչյուր քաղաքացի պետք է պատրաստ լինի կատարելու իր պարտքը հայրենիքի հանդեպ»:
Նոյեմբերի 5-ին ժամը 16:45-ի սահմաններում Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ 1989թ. ծնված Ա.Ա-ն, վարելով իրեն պատկանող «ՈՒԱԶ» ավտոմեքենան, Քարին տակ գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլորվել ձորը։
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Մալիշկա գյուղի բնակիչ Վազգեն Սարգսյանի մահվան իրական հանգամանքները: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ սպանության համար մեղադրանք է առաջադրվել հարևանին: