Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն այցելել է Մարմաշեն համայնք, եղել ֆերմերային տնտեսությամբ զբաղվող Կարեն Արշակյանի ազնվամորու այգում:
Երևանի կենտրոնում կատարված գողությունները բացահայտվեցին:
Այսօր Գյումրու «Գյումրի» հյուրանոցում ներկայացվեց դպրոցականների՝ տաք սննդի անցնելու մասին նոր ծրագիրը:
Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում Վրաստան ամենաշատն այցելել են, համապատասխանաբար, Ադրբեջանից, Հայաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից ու Իրանից:
«Ե՛վ կաթի, և՛ մսամթերքի, և՛ բանջարեղենի գնումների հետ կապված այդպես է․ մի երկու խոշոր գնորդներ կարող են թելադրել շուկայի վիճակը։ Նրանք կարող են պայմանավորվել իրար հետ։ Մրցակցային հանձնաժողով կա, և պարոն Շաբոյանը պետք է զբաղվի այդ հարցով»։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին այցելել է Հադրութի շրջան եւ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ։
Նոյեմբերի 5-6-ը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 7-ին, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի գների 14 տոկոսանոց անկում է արձանագրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` նշելով, որ Հայաստանում մի շարք ապրանքային շուկաներում առկա է գների իջեցում:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Ուզբեկստան այցի շրջանակում, այցելել է Տաշքենդի հայկական Սուրբ Փիլիպոս եկեղեցի ու հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Զրույցի ընթացքում վարչապետը ներկայացրել է կառավարության գործունեության հիմնական ուղղությունները, խոսել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին ու այդ գործում կարևորել համայնքի դերակատարությունը:
«Այս տարի խաղողը սակավ էր։ 2016թ. համեմատ՝ այս տարի բերքը մոտ 40-45%ով պակաս էր։ Մեր հաշվարկներով այս տարի ունեցել ենք 60-67 հազար տոննա մթերված խաղող, որը վերամշակվում է կոնյակի և գինու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը։
ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ապրանքներ ներկրելու և առանձնապես խոշոր չափերի հարկերը չվճարելու նպատակով հարկային մարմին հայտարարագրեր և հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու դեպքի առթիվ:
Գյումրիում «Մերսեդես»-ը բախվել է բեռնատարին. 27-ամյա ուղևորուհին տեղում մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մամիկոն Բ.-ն ներկայացվել է Շիրակի մարզի քննչական վարչություն:
Գեղամ Սարգսյանի արտաքին նշաններն են. հասակը՝ 175սմ, միջին կազմվածքի¸ գլուխը՝ օվալաձև¸ հաստավուն ունքերով և սև աչքերով։
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց 2015 թվականին նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները չեն ցանկանում բարձրացնել ջրի սակագինը՝ ըստ ամենայնի վախենալով հանրության արձագանքից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերը, պարզվում է, բավականին ապահովված են: Նրանցից, օրինակ, վարչապետի խորհրդական, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակյանը անցած տարի երկու բնակարան է գնել, մեկը՝ 100 հազար դոլարով, մյուսը՝ 200 հազար դոլարով: Դրանք նա ձեւակերպել է որպես նվիրատվություն:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ապրիլյան պատերազմում վիրավորված Ռոլանդ Սահակյանն ու նրա հարազատները հույս ունեն, որ բարի մարդկանց շնորհիվ կհանգանակվի եւս 15 հազար եվրո, ու երիտասարդը հնարավորություն կունենա մեկնել Գերմանիա՝ վերականգնողական բուժում ստանալու:
Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ և բջջայինի գողություն. հանցագործությունը բացահայտվեց։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի նախկին կառավարիչ Էրիկ Մինասյանը, որը սեպտեմբերին ազատվեց պաշտոնից, քանի որ ԱԺ-ում չարաշահումներ և յուրացումներ էին հայտնաբերվել, օրերս կազատվի նաև ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնից։
«Ժամանակ» թերթը գրում է. «Քառօրյա պատերազմի մասնակից երեք տասնյակից ավելի ուսանողների ուսման վարձերը զեղչելու խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում: Խնդիրն առկա է հատկապես ԵՊՀ-ում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չի բացառվում, որ առաջիկայում լուրջ ձերբակալություններ լինեն Գորիսի ՔԿՀ պաշտոնյաների շրջանակում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 06-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզի Գետք համայնքի խոպանչիները կամաց-կամաց տուն են վերադառնում: 18 տղամարդ արդեն եկել է: Այս օրերին գյուղամիջի խոսակցության միակ թեման այս տարվա խոպանի կյանքն է: Նրանք գրեթե դատարկ գրպանով են տուն հասել: Վաստակածն ամեն ամիս ընտանիքին են ուղարկել:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցյալ շաբաթ շատ թոշակառուների սոցիալական ապահովության տարածքային բաժիններից զանգել, կանչել են ու համոզել հայտարարություններ գրել՝ իրենց կոնսաթոշակը վերահաշվարկելու՝ նվազեցնելու, եւ ավել գումարված գումարը հետ գանձելու վերաբերյալ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանում աղբահանությունն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատակիցները ղեկավարության կողմից պարբերաբար անմարդկային վերաբերմունքի են արժանանում:
Նոյեմբերի 4-ին՝ ժամը 04:59-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մաքսատան դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Լարված ծառայությունից հետո, երբ մտնում ես տուն, օջախիդ ջերմությունը, երեխաներիդ ուրախ ձայները, ծիծաղն անմիջապես ցրում են օրվա հոգնությունդ: Սկսում ես վայելել կյանքիդ մյուս կողմը` ընտանեկանը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են Հրազդանի երկու բնակիչների՝ Վարդուհի Սիմոնյանի և Սամվել Ալիխանյանի սպանության մի շարք հանգամանքները, այդ թվում՝ սպանության վայրը, առնչություն ունեցած 2 անձի ինքնությունը։