
«Հարսնաքար» ռեստորանի խաչմերուկում ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 00:16-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աճառյան և Մ. Բաբաջանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում բախվել են «Honda Accent» մակնիշի 34 AD 573 (վարորդ՝ 1962 թ. ծնված Յ. Մ.) և «Mercedes G63» մակնիշի 77 SX 777 պետհամարանիշերով (վարորդի տվյալները բացակայում են) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել թոնրատանը և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:39-ին, մարվել՝ 01:11-ին: Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մասամբ խցիկը:
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և խցիկը՝ մասամբ: Կոտրվել է թոնրատան ապակյա պատից մոտ 2 քմ: Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել։