
Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն արյուն են հանձնել դրա կարիքն ունեցող հիվանդների համար

Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողներն արդեն տասներոդ անգամ կամավոր արյուն եւ արյան բաղադրիչներ են հանձնել դրանց կարիքն ունեցող հիվանդների համար:
Գյումրի եւ Երեւան քաղաքներում ռուսական զորամիավորման եւ օկրուգի զինվորական կլինիկական հոսպիտալի մասնաճյուղի զինվորական բժիշկներն անհատույց հիման վրա արյուն են վերցրել ավելի քան 300 զինծառայողներից, քաղաքացիական անձնակազմից եւ նրանց ընտանիքների անդամներից: Միջին հաշվով, յուրաքանչյուր զինծառայող հանձնել Է շուրջ 200 միլիլիտր, իսկ հմուտ դոնորները՝ 350 – 400 միլիլիտր արյուն:
Ընդհանուր առմամբ հավաքվել են ավելի քան 100 լիտր արյուն եւ դրա բաղադրիչներ: Լաբորատորիայում արյան ստուգումից հետո այն կհանձնեն Հայաստանի Հանրապետության բժշկական հիմնարկություններին՝ կարիքավոր բնակիչներին եւ հիվանդներին օգնություն ցույց տալու համար: «Դոնորի օրերն» Անդրկովկասի ռուսական միավորումում անցկացվում են 2011 թվականից եւ ավանդական են դարձել: Ընդհանուր առմամբ վեց տարում ակցիային մասնակցել Է ավելի քան 2 հազար մարդ, որոնք հանձնել են շուրջ մեկ տոննա դոնորական արյուն: