
Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն: Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել հանրային կառավարման, գործարար միջավայրի բարելավման, հարկային վարչարարության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել նաև «Հայաստանի թվային օրակարգ» ռազմավարական փաստաթղթի մշակման աշխատանքներին: