
Երևանի մետրոպոլիտենում խափանվել է գնացքի երթևեկությունը. ուղևորներն անվնաս դուրս են բերվել գնացքից

Նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը:
Ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից: