ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։
Դեկտեմբերի 21-ին, ժամը 11:19-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի պուրակ» կոչվող տարածքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետական վերահսկողության գործողությունների արդյունքում՝ Երևանի Ազատության 11/76 հասցեում գործող «Նոր Զովք» ՍՊԸ-ում հայտնաբերվել է թերի մակնշմամբ 76 տուփ (փաթեթավորված չրերի տեսականի, տնական հալվա, սառեցված հնդկահավ, կոնֆետների տեսականի), 40 կգ (եփած երշիկներ, ապուխտներ, պանիր Չանախ, քյուֆթա) սննդամթերք և 500 շիշ գազավորված ըմպելիք:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 22-ի ցերեկը, դեկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ձմեռային հրաշք» տոնական համերգը, որով ԱՄՆ դեսպանատունը եզրափակեց երկու երկրների գործընկերության ու բարեկամության 25-րդ հոբելյանական տարին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի բժշկական ստորաբաժանումների զինծառայողները «Կամխուդ» զորափորձարանում ձեռնամուխ են եղել դաշտային պայմաններում երիտասարդ զինծառայողների անհատական ուսուցմանը:
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ճանաչվեց որպես լիազորված մարմին՝ արտասահմանում աշխատող ՀՀ քաղաքացիների դրամական միջոցների՝ արտասահմանյան ֆոնդերի կուտակային կենսաթոշակային հաշիվներից ՀՀ կենսաթոշակային համակարգի հաշիվներին փոխանցման կարգի սահմանման համար: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:
Կառավարությունը հավանությունը տվեց «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների մեղմացման միջոցառումների մասին որոշման նախագծին:
Պոլսո հայոց պատրիարքական աթոռի միաբան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թուրքական իշխանությունների ցանկությամբ ինքը պատրիարքական ընդհանուր փոխանորդ է։
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային եւ մոտոհրաձգային ստորաբաժանումների զինծառայողները ձեռնամուխ են եղել «Տանկային երկամարտ» եւ «Սուվորովյան գրոհ» մրցույթների առաջին ընտրական փուլի նախապատրաստմանը:
Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական (ՌՔԿ) զորքերի ստորաբաժանումների զինծառայողների անհատական ուսուցում է սկսվել բարձրլեռնային տեղանքի պայմաններում:
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ Ամանորին ընդառաջ գերիշխող ապրանքային շուկաներում գների բարձրացմանն ու հանձնարարեց խստացնել վերահսկողությունը:
Ժամը 08։30-ից մինչև 09։00-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզում Տորֆավան գյուղի բնակիչ՝ 42-ամյա Սամվել Կարճիկյանը Ծովագյուղ-Շորժա-Ծափաթաղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 35 PD 197 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ինքնակամ կառուցված ձկնաբուծական շինությունների խնդրին:
Տեսագրությունում երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք զանգահարել 1-02։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Դատարանն այս փուլում հարցաքննում է գործով վկաներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու, առևանգելու և սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է:
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 23:02-ին, ահազանգ է ստացվել, որ Զինակոչիկների կենտրոնական հավաքակայանի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ժողովուրդ» թերթը գրում է․ «Աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծման արգելքի որոշումը լուրջ դժգոհություններ է հարուցել: Թերթը տեղեկացավ, որ ստեղծվել է «Աջ ղեկ» նախաձեռնություն, որի անդամները նախատեսում են վաղը բողոքի ցույց-ավտոերթ անցկացնել իշխանությունների որոշման դեմ: «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գեւորգ Աճեմյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է.
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի ոչ թե թեժ աշուն, այլ ձմեռ է սպասվում: Պատգամավորները գրեթե չեն հանգստանալու, այսօր ավարտվում է արտահերթ նստաշրջանը, սակայն հունվարի 15-ից մեկնարկում է ԱԺ հաջորդ քառօրյան:
«Ժողովուրդ» թերթի գրում է. «ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ պատրաստած «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը:
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 07:26-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 39 շենքի մոտակայքում այրվում է տրոլեյբուս:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղ է գտել մի որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2017 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ կապված Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» օթերթը գրում է. «Նոյեմբերի 15–ին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նշանակված Ռուբեն Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: