Սպասվում են տեղումներ և մառախուղ. առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 22-ի ցերեկը, դեկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 21-ի ցերեկը, դեկտեմբերի 25-ի ցերեկը, դեկտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 22-ի ցերեկը, դեկտեմբերի 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 20-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.30C (2009 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -20.40C (2016 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C