ԼԳԲՏ անձանց թեմաներով պաստառներ պատրաստած ՀԿ-ն դատական հայց է ներկայացրել Մշակույթի նախարարության դեմ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի գրում է. «ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ պատրաստած «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն հիմա էլ դատի է տվել ՀՀ մշակույթի նախարարությանը:
Ինչպես հայտնի է՝ այս տարվա սեպտեմբերի 25-ին Երևանի կենտրոնում հայտնվեցին սեռական փոքրամասնությունների թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց երբ աղմուկ բարձրացավ թե Երևանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին:
ՀԿ-ն էլ դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա դեկտեմբերի 18-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպությունը ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելով նախարարության դեմ, պահանջում է պարտավորեցնել նախարարությանը ներկայացված տեսանյութերը և պաստառները ճանաչել սոցիալական գովազդ, զերծ մնալ խտրականությունից:
Առայժմ նշանակված չէ այս գործով դատական նիստը: Սակայն հայտնի է դատավորի անունը, այս գործը քննելու է վարչական դատարանի դատավոր Ռաֆիկ Խանդանյանը:
Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ այս դատավորին բավական լուրջ փորձություն է սպասվում, քանի որ եթե այս կազմակերպության հայցը մերժի, նրանք փորձելու են աղմուկ բարձրացնել ու զոհի դերում հանդես գալ, եթե բավարարի՝ նշանակում է համասեռամոլության քարոզչության ջատագով է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: