Պատգամավորները գրեթե չեն հանգստանալու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս տարի ոչ թե թեժ աշուն, այլ ձմեռ է սպասվում: Պատգա­մավորները գրեթե չեն հանգստա­նալու, այսօր ավարտվում է ար­տահերթ նստաշրջանը, սակայն հունվարի 15-ից մեկնարկում է ԱԺ հաջորդ քառօրյան: Խնդիրն այն է, որ հանրապե­տության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:

Սա նշանակում է, որ նոր նախագահին խորհրդարանը պետք է ընտրի հաջորդ տարվա մարտի սկզբներին՝ փետրվարի 28-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ նախագահի ընտրությունից անմիջապես հետո մեխանիկորեն հրաժարական կներկայացնի կառավարությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս