«Եթե սկսենք ասել, թե այս տարի որ իրավունքներն են խախտվել, ավելի հեշտ կլինի ասել, թե որոնք չեն խախտվել, ու երևի չգտնենք այնպիսի իրավունք, որ խախտված չլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին և այլ օրենքներ։
Դեկտեմբերի 26-ին, ժամը 15:27-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ավանեսովի փակուղու թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Խոստացել են այսօրվա ընթացքում բաց թողնել նաև մեծ բեռնատարները»,- ասաց Հ.Համբարձումյանը՝ նշելով, որ անցակետում բավականին շատ կուտակված մեքենաներ կան։
Դեկտեմբերի 28-ին կայանալու է Հայաստանի ժուռնալիստների միության համագումարը, որն ընտրելու է միության վարչության նոր կազմ և ղեկավար։ Հայաստանի լրագրողական հանրության համար այն կարևոր իրադարձություն է, առավել ևս, որ վերջին երեք տասնամյակներում առաջին անգամ, կարծես, անցնելու է բաց, մրցակցային պայմաններում:
Նորածինը մահացել է՝ խեղդամահ արվելու հետևանքով։
«Մարդու իրավունքների պաշտպանությունը կախված է ժողովրդավարությունից և օրենքի գերակայությունից, դատարանի անկախությունը՝ գործադիր իշխանությունից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
Մայրաքաղաքում գործող երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայություններից դիմաց ամսական ֆիքսված 8000 դրամ կսահմանվի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 22.30-ին, 1967 թ. ծնված Գաբրիել Հ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: Նա նշել է, որ ատրճանակը նետել է Արարատի մարզի «Սև ջուր» գետանցքը: Կատարվում է քննություն:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու դեպքեր։ Մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Խուդոյանը, առանց օրինական հիմքերի ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայության, հաշվառվելու և անձնագրավորվելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Աշտարակի անձնագրային բաժանմունքի աշխատակից Գոռ Քալանթարյանին տվել է խոշոր չափերով՝ 500.000 ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն:
«2018թ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի նոր մասնագիտացված ծառայություն, որի նպատակը սահմանափակ շարժունակությամբ ուղևորներին օժանդակելն է։ Հատուկ ուսուցում անցած ծառայության աշխատակիցներն ամբողջական օժանդակություն կցուցաբերեն համապատասխան ուղևորներին»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դեկտեմբերի 26-ի ցերեկը, դեկտեմբերի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գողացված մսեղիքի մեջ եղել է ձիու և ավանակի միս։
Դեկտեմբերի 26-ին, ժամը 13:15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայի շենքերից մեկի տանիքից թիթեղը պոկվել և ընկել է մոտակա ծառի վրա, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 26-ին գումարված Երևանի ավագանու հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հաստատել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Մովսես Խորենացու մեդալակիր, Երևանի պատվավոր քաղաքացի Ռաիսա Սարգսյանին (Մկրտչյանին) Երևան համայնքի սեփականությունը համարվող բնակարանն անհատույց սեփականության իրավունքով օտարելու (նվիրելու) մասին որոշման նախագիծը:
ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ «Տարոն-Ավիայի» հայտարարած թռիչքների դադարին և նշեց, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ ավիաընկերությունը շարունակելու է չվերթեր իրականացնել՝ գարնան ամիսներից սկսած։
Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն մի քաղաքացուց հաղորդում է ստացվել. Հայտնում էր, որ իր եղբորը խնդրել է` 12.000.000 միլիոն դրամ բերել իրեն, սակայն Դավիթ-Բեկի փողոցում, եղբոր մեքենան դիմացից ու հետևից շրջափակել և հափշտակել են ամբողջ գումարը, ջարդուփշուր արել ավտոմեքենան և ծեծել եղբորը:
«Դեկտեմբերի 27-ին, ժամը 13։00-ին առաջին չվերթն է իրականացվելու Աշգաբադից Երևան՝ Թուրքմենական ավիաուղիների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Ավետիսյանն ասաց, որ թռիչք-վայրէջքները ևս այս տարի աճել են՝ շուրջ 18.2 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը.
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն անդրադարձել է Թանդոյանց Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին վրացական ուղղափառ եկեղեցուն փոխանցելու Վրաստանի կառավարության որոշմանը:
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկել է Վրաստանի հայկական համայնքում կրթական, մշակութային խնդիրները և համայնքին հուզող հարցերը:
«Փաստինֆո»-ն գրում է. Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուն սեռական հարաբերության հարկադրելու մեջ մեղադրվող «Կապանի ԲԿ»-ի բժիշկ Ա.Կ.-ն դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Վարդան Աբգարյանի (Տավուշի մարզ) զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը:
Նույն օրը, ժամը 23.00-ին, Վ.Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի դիմացից ոստիկանության ծառայողները Գագիկ Կ.-ին բերման են ենթարկել բաժին:
2017 թ. մայիսի 7-ին լրատվամիջոցներով տեղեկություն հրապարակվեց, որ հանցաշխարհի հետ սերտ հարաբերություններ ունենալու պատճառով պաշտոնակ արված Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանը նշանակվել է «Նուբարաշեն» ՔԿՀ պետ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի դեկտեմբերի 26-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն:
Դեկտեմբերի 23-ին ժամը 18:55-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքով իրենց է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1962թ. ծնված Կ.Բ-ն
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը դեկտեմբերի 26-ին Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների գիտափորձագիտական խորհրդի հերթական նիստին: