Դեկտեմբերի 27-ից առաջին անգամ կիրականացվի Աշգաբադ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ չվերթը

«Դեկտեմբերի 27-ին, ժամը 13։00-ին առաջին չվերթն է իրականացվելու Աշգաբադից Երևան՝ Թուրքմենական ավիաուղիների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

«Հատկանշականն այն է, որ առաջին անգամ Հայաստանի պատմության ընթացքում չվերթն իրականացվելու է, այսպես կոչված, օդի 5-րդ ազատության իրավունքի օգտագործմամբ, մասնավորապես՝ տվյալ չվերթը շարունակվելու է դեպի Ֆրանկֆուրտ։ Փաստորեն, լինելու է չվերթ՝ Աշգաբադ-Երևան, Երևան-Ֆրանկֆուրտ, այնուհետև՝ Ֆրանկֆուրտ-Երևան, Երևան-Աշգաբադ։ Չվերթերը կիրականացվեն շաբաթական դեռևս մեկ անգամ։ Եթե չվերթը պահանջված լինի ուղևորների կողմից, ապա հնարավորություն կա նաև չվերթերի ավելացման»,- ասաց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031