Բաժիններ՝

Բռնաբարության փորձը վերաորակվել է սեռական հարաբերության հարկադրելու. Կապանի ԲԿ-ի բժշիկը դատապարտվեց 2 տարվա ազատարկման

«Փաստինֆո»-ն գրում է. Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուն սեռական հարաբերության հարկադրելու մեջ մեղադրվող «Կապանի ԲԿ»-ի բժիշկ Ա.Կ.-ն դատապարտվեց 2 տարի ժամկետով ազատազրկման:

Սյունքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով բժշկի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորում թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ պատիժը կրելու սկիզբ է հաշվել 2017 թվականի հունվարի 26-ից:

Այսպիսով, ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ հունվարի 18-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի 18-ամյա բնակչուհուց հաղորդում էր ստացվել առ այն, որ 2017 թվականի հունվարի 18-ին՝ ժամը 03-ի սահմաններում, «Կապանի ԲԿ» ՓԲ ընկերության բժիշկը փորձել է սեռական ոտնձգություն կատարել իր նկատմամբ։

Բժշկին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով: Ապա դատարանը բավարարել էր քննիչը միջնորդությունը՝ բժշկի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Սակայն դատական ակտից պարզ է դառնում, որ բժշկին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է, և նա դատապարտվեց 140-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարման մեջ:

Ամբողջությամբ կարող կարդալ սկզբնաղբյուր կայքում։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս