ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կեղծ կոնյակ պատրաստելու և իրացնելու դեպք է բացահայտվել։
Դեկտեմբերի 26-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունն այն մասին, որ ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին «մեկուսացրել են խոնավ, ցուրտ և չջեռուցվող խցերում»` իրականությանը չեն համապատասխանում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 26-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանն ահռելի միջոցներ է ծախսել ամանորյա լուսավորության վրա: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանն այս նպատակով դեկտեմբերի 15-ին պայմանագիր է կնքել «Թիմսերվիս» ընկերության հետ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:
Գյուղական համայնքների հազարավոր բնակիչներ աջակցություն ստացան Կարեն Կարապետյանի կողմից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Որտե՞ղ են լինելու Հայաստանի պաշտոնյաները տոնական օրերին, աշխարհի որ կետում են դիմավորելու Նոր տարին եւ ինչպես են անցկացնելու տոնական արձակուրդները: Մեր այս հարցերին պատասխանեցին պետական այրերի մամուլի խոսնակները:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, մոտ երկու ամիս առաջ իր ամենամեծ գազալցակայանը վաճառել է, գնորդն էլ, հավաստի աղբյուրներով, Տավուշի տխրահռչակ մարզպետ Հովիկ Աբովյանն է։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակը» տեղեկացրել է, որ ԱՄՆ ֆիննախի ցուցակում է քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Հունվարին հրապարակվող ցուցակում լինելու են մի քանի հարյուրը, եթե ոչ հազարը գերազանցող անուններ եւ դրանց թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի Ներդրողների ակումբի անդամների գերակշռող մասը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը, որը հանրությանը հայտնի է Նովո մանկանվամբ, սկսել է աջ ու ձախ բենզալցակայաններ ձեռք բերել:
Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված` բազմադրվագ հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված ծանր հանցագործությունների դեպքեր:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի՝ 1, 2, 3, 4, 5, 6 թաղամասերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ ՊՆ զորամասերից մեկի պահեստի պետը դատապարտվել է՝ սնունդ հափշտակելու մեղադրանքով։
63 տարեկան հասակում մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը:
2017 թվականը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի համար իրադարձություններով հարուստ տարի էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:
Անցնող տարում սննդամթերքի անվտանգության համակարգի արդյունավետ գործունեությունն ապահովելու տարբեր ծրագրեր են իրականացվել:
Զեկույցը հիմնված է Կազմակերպություն դիմած քաղաքացիների և պետական կառույցներ արված պաշտոնական հարցումների պատասխանների վրա:
Դեկտեմբերի 25-ին, ժամը 14:29-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Պարույր Սևակ փողոցում այրվում է ավտոմեքենա:
Երևանի քաղաքապետարանում կայացած տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` կազմված է հստակ ժամանակացույց՝ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից վարչական շենքերում Ամանորի տոնական օրերին հերթապահություն իրականացնելու նպատակով:
Սեւան քաղաքի զբոսաշրջային տեղեկատվական շարժական գրասենյակի տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում Սեւան քաղաք են այցելել 83 հազար 44 արտասահմանցի զբոսաշրջիկ:
Հայաստանը Եվրամիություն ձուկ կարտահանի: Ամփոփիչ ասուլիսին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ասաց, որ Եվրամիության հետ ձկան արտահանման գործընթացը երեք կարեւոր փուլերն արդեն անցել է եւ հասել աուդիտի փուլին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը դեկտեմբերի 25-ի ամփոփիչ մամուլի ասուլիսին անդրադարձավ կարագի փոխարեն բանակին մարգարին վաճառելու լուրերին:
Հայաստանում դյուրացված բնակության իրավունք տրամադրելու ճանապարհով 6 տարվա ընթացքում հնարավոր է ապահովել 108 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Այս ուսումնասիրությունն իրականացվել է միգրացիոն պետական ծառայության աջակցությամբ՝ մասնագիտացված կազմակերպության կողմից։
Այս տարի Շիրակի մարզում բիովառելիք գրեթե չի արտադրվել: Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բիովառելիքի արտադրության համար նախատեսված հումքը՝ թեփը, գրեթե գոյություն չի ունեցել, իսկ խոտը բավական բարձր գին է ունեցել՝ մոտ 1500 դրամ:
Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց իրենց գրասենյակի պատրաստած՝ «Զորակոչիկների իրավունքների խախտումները 2016-2017 թթ. զորակոչերի ընթացքում» թեմայով զեկույցը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) կողմից իրականացված՝ մինչև 2004 թվականն ընկած ժամանակահատվածում «Գյումրու ապակու գործարան» ՓԲԸ-ում թվով 15, Գյումրու «Նիվա» ՍՊԸ-ի թվով 8 և «Գյումրու թիվ 30 դպրոց» ՊՈԱԿ-ի թվով 9 անձանց աշխատանքային գրքույկներում կատարված գրառումների հավաստիության ստուգման արդյունքում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն: