Վերին Լարսն անցանելի է թեթև մարդատարների համար, բեռնատարները դեռ սպասում են

Դեպի Վերին Լարս տանող ճանապարհը և անցակետն այսօր անցանելի են թեթև մարդատար ավտոմեքենաների համար։ Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը, տեղացած առատ ձյունն արդեն մաքրվել է, և ճանապարհն անցանելի է։

«Խոստացել են այսօրվա ընթացքում բաց թողնել նաև մեծ բեռնատարները»,- ասաց Հ.Համբարձումյանը՝ նշելով, որ անցակետում բավականին շատ կուտակված մեքենաներ կան։

Հիշեցնենք, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձյան առատ տեղումների պատճառով տրանսպորտային բոլոր միջոցների համար փակվել էր դեկտեմբերի 24-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս