«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ պաշտոնյաների եւ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասը ամանորյա հանգստի ավանդական ուղու վրա է։ Այս տարի եւս նրանցից շատերը տոները նշելու համար արդեն մեկնել են Գլենդել, որի Ամերիկանա կոչվող հատվածում նախապես բնակարաններ են վարձակալել:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արտեմ Ասատրյանի ղեկավարած ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես լցրել է քաղաքացիների համբերության բաժակը` ստիպելով մարդկանց անգամ անհարգալից պահվածք դրսեւորել այդ կառույցի աշխատակիցների նկատմամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում ստուգումներից հետո իշխանկարապետյանական թիմում լուրջ խժդժություններ են սկսվել:
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20:32-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել վրաերթ, տուժածը գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` օրերս տեղի է ունեցել «Մեսսիեր 53 հոթել Երեւան» (Խանջյան փողոցին հարակից «Ջոս» ռեստորանային համալիրի հարեւանությամբ) նորերս կառուցված, ընդամենը երկու ամիս գործող հինգաստղանի բավականին շքեղ հյուրանոցի վաճառքը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի միջեւ հարաբերությունները գնալով ավելի են լարվում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ տարի նախագահականում «կադրային ջարդ է» սպասվում. կրճատվելու է 159 հաստիք, եւ այսօրվա 417 աշխատակցից այնտեղ կմնա 258-ը: Պատճառը սահմանադրական փոփոխություններն են, եւ երբ Հայաստանն անցում կատարի խորհրդարանական կառավարման համակարգի, էապես կնվազեն նախագահի լիազորությունները, որոնք կպատվիրակվեն հանրապետության վարչապետին ու ԱԺ-ին:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախորդ օրը Հայաստան է ժամանել «Սոչիի նայող» Ռոբսոնը` Ռուբեն Թաթուլյանը, ում նկատմամբ ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի 10 «օրենքով գողերի» ցանկում։
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 00:33-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ջեյմս Բրայսի փողոցի տներից մեկի տանիքից դին իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 17:53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարենիս գյուղում քաղաքացին ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատարանը քննում է Արագածոտնի մարզի բնակչի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին միջնորդությունը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 27-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Կ.Ուլնեցի 3-րդ փակուղու շենքերի,Կ.Ուլնեցու 2-րդ փակուղու 4, 6 համարների,Կ.Ուլնեցի 1, 2, 70, 70/1, 72, 74, 76 համարների, N275 մանկապարտեզի, Մ.Ավետիսյան 2-րդ փող. 1-ին նրբ. անհատական տների, Ֆանարջյան այգիների և Ֆանարջյան փող․ անհատական տների ջրամատակարարումը:
Դեկտեմբերի 26-իին, ժամը 20:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ նախկին «Երիտասարդական պալատ»-ի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ առողջապահության նախարարությունը մի քանի խորհուրդ է հրապարակել Նոր տարվա տոներից առաջ՝ ճիշտ սննդակարգի և թունավորումներից խուսափելու համար:
Հյուրանոցներով, հյուրատներով հարուստ Ծաղկաձոր քաղաքը դեռ ձմռան մեկնարկից առաջ պատրաստ էր սեզոնի զբոսաշրջային հոսքին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հովհաննիսյանը, զբոսաշրջիկների հոսքը տարեցտարի հազարներով է աճում:
Դեկտեմբերի 26-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2017թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:45-ին, շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել առ այն, որ Այգեստան 9-րդ փողոցի տներից մեկում կախված տղամարդ կա:
Ոստիկանները հայտնաբերել են կեսգիշերին հրավառություն կատարողին։
168.am-ը «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում գտնվող դանակահարված կանանցից փորձել է հետաքրքրվել, թե ըստ իրենց, ի՞նչը կարող էր դրդել հանցագործության մեջ կասկածվող անձին նման քայլի գնալ, սպասելի՞ էր, որ նման բան տեղի կունենա, նախկինում ծանոթ եղե՞լ են այն անձին, ումից փորձել են կոշիկ գնել, իրենց միջև ինչ-որ անձնական խնդիր եղե՞լ է:
«Դուք երբեք ձեր երեխայի ձեռքը չեք տա մի գիրք, որի բովանդակությունն ինքներդ չեք ստուգել: Ինտերնետը դրա ավելի անվերահսկելի տարբերակն է, որտեղ երեխայից ավելի զգոն պետք է լինեն հենց ծնողները»:
2018թ. հունվարի 8-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ դեկտեմբերի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է մարզի 20-ամյա բնակիչը՝ անչափահաս տղա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով:
Մայրաքաղաքում 69-ը վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը շատ դինամիկ ոլորտ է, եթե ոչ՝ ամենադինամիկը, և այստեղ յուրաքանչյուր տարի լինում են թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ գրասենյակի Մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը:
2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-130-Ն օրենքով։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ղեկավարներն ու մարզպետները: Վարչապետը նշել է, որ խորհրդակցությունը հրավիրվել է 2018 թվականին մարզերում նախատեսվող ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության հետագա բարձրացմանն ուղղված հարցերը քննարկելու նպատակով:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց 2017 թվականի շինարարության ոլորտի արդյունքները։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Գեղարքունիքի մարզի Վարդենիսի «Սոթքի» ոսկու հանքավայրից կատարված գողությանը մասնակցություն ունեցած անձանցից 4-ի ինքնությունը. առաջադրվել են մեղադրանքներ։