Բաժիններ՝

Երևանի արվեստի և երաժշտական դպրոցների վարձը կդառնա 8000 դրամ

Մայրաքաղաքում գործող երաժշտական եւ արվեստի դպրոցների ծառայություններից դիմաց ամսական ֆիքսված 8000 դրամ կսահմանվի: Երեւանի ավագանու 2-րդ նստաշրջանի 4-րդ նիստի ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասաց, որ այդ նախագծով գործող բոլոր դպրոցները հավասար խաղի կանոններով կշարունակեն իրենց գործունեությունը:

«Շատ երաժշտական դպրոցներ կան, որտեղ այս որոշումից հետո վարձը կէժանանա, կան դպրոցներ, որտեղ կթանկանա, հենց այդ դպրոցներում սովորող 900 երեխայի համար մենք արտոնություններ ենք սահմանել»,- ասաց նա:

«Ելք» ավագանու անդամ Արայիկ Հարությունյանի խոսքով` մարզերից Երեւան եկող երեխաները կտուժեն: «Ես մարդկանց գիտեմ, ովքեր նույնիսկ 1000 դրամ թանկացման դեպքում իրենց երեխաներին դպրոց չեն բերի»,- ասաց նա:

Հարցը Երեւանի ավագանու կողմից ընդունվեց ձայների 60 կողմ և 3 դեմ հարաբերակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031