Սպանության սպառնալիք՝ Արցախում
Դեկտեմբերի 23-ին ժամը 18:55-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքով իրենց է դիմել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1962թ. ծնված Կ.Բ-ն
:Կատարված ստուգումներից պարզվել է, որ նույն օրը ժամը 18:50-ի սահմաններում Հեքիմյան փողոցի 3ա շենքի մոտ վեճ է առաջացել Կ.Բ-ի և նույն քաղաքի բնակիչ` 1978թ. ծնված Ս.Հ-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, այնուհետև Կ.Բ-ն գրպանից հանելով դանակը` սպանության սպառնալիքներ է տվել Ս.Հ-ին: