Վթար Սարալանջի պողոտայում. տուժածներ չկան

Դեկտեմբերի 26-իին, ժամը 20:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում՝ նախկին «Երիտասարդական պալատ»-ի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձվել է:

Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 35 AP 967 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորակը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս