Բաժիններ՝

«Բողոքների թիվն աճել է». ՄԻՊ գրասենյակի Մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար

«Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը շատ դինամիկ ոլորտ է, եթե ոչ՝ ամենադինամիկը, և այստեղ յուրաքանչյուր տարի լինում են թե՛ դրական, թե՛ բացասական զարգացումներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ գրասենյակի Մարդու իրավունքների հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար Լուսինե Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում այս տարի ունեցանք շատ ակտիվ տարի, որտեղ կային թե՛ օրենսդրական դրական զարգացումներ, թե՛ նաև մարտահրավերներ.

«ՄԻՊ-ն իր գործառույթներն արդեն իրականացրեց 2017 թվականին նոր սահմանադրական օրենքի համատեքստում, և, ըստ այդմ, մենք ունենք նոր կառուցվածքային փոփոխություններ և նոր իրավասություններ: Որպես կարևորագույն մարտահրավեր՝ ուզում եմ առանձնացնել իրավակիրառ պրակտիկան:

Մենք կարող ենք արձանագրել, որ ՀՀ-ում օրենքները բավականին լավ են գրվում, դրանք կատարելագործվում են, սակայն մարտահրավեր է օրենքի կիրառումը: Խնդիրը հիմնականում օրենքը կիրառող իրավասու անձանց, այսինքն՝ մասնագետների վերապատրաստումների և իրազեկման խնդիրն է: Շատ կարևոր է, որ մենք կենտրոնանանք և ուշադրություն դարձնենք հատկապես օրենքները կիրառող անձանց վերապատրաստումներին»:

Լ. Սարգսյանը նշեց, որ այս տարվա բողոքներն իրենց բնույթով հիմնականում չեն տարբերվում նախորդ տարվա բողոքներից. «Բողոքների թիվն աճել է, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ ավելի իրազեկված են իրենց իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին, այդ թվում նաև՝ ՄԻՊ-ին դիմելու մասին»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս