Բաժիններ՝

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը դիտարկել է ձﬔռային զորակոչի նախապատրաստական աշխատանքները

2018թ. հունվարի 8-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ դեկտեմբերի 26-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետին ներկայացվել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում, ինչպես նաև ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում ստեղծված պայմանները, վիճակահանության ընթացակարգի մանրամասները, ինչպես նաև այլընտրանքային զինվորական ծառայության «Ես եմ» ծրագրի և զորակոչիկներին տրվող արտոնությունների նոր ձևաչափի շրջանակում կատարված աշխատանքները:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ և հորդորել անել առավելագույնը` ձմեռային զորակոչը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031