Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մահվան ելքով վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 26-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Գավառ հատվածի 13-րդ կմ-ին Volkswagen Jetta մակնիշի 88 AO 838 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ա. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր՝ 1992 թ. ծնված Դ. Ս.-ը հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ Դ. Ս.-ը մահացել է, իսկ Ա. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031