Փետրվարի 6-ին, ժամը 14:40-ին տեղեկություն է ստացվել, որ Տեղ գյուղի մոտակայքում հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներին աջակցելու համար ժամը 10:26-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հայաստանում Իտալիայի դեսպանից պարզաբանում է խնդրել Հռոմում ոստիկանության կողմից իրեն ձերբակալելու փորձի վերաբերյալ:
«Առաջարկությունների միջից համեմատական լավ առաջարկը, որ մեզ համար էլ ընդունելի է եղել, այս առաջարկությունն է, որ հիմա հրապարակային է դարձել»:
«Մեր պայքարն արդեն ինչ-որ հանգրվան ունի, քանի որ արտահերթ նիստը կգումարվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` նշելով, որ այժմ պետք է այնպես անեն, որ արտահերթ նիստին պատգամավորները գան, գրանցվեն, քվորում լինի, և քննարկումների արդյունքում գան այն եզրահանգման, որ Հարկային օրենսգրքում այդ փոփոխությունները կատարվեն:
Փետրվարի 6-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
«Թինք-թանքերն ու քաղաքացիական հասարակությունները» ծրագիրը հրապարակել է վերլուծական և հետազոտական կենտրոնների մասին «Global Go to Think Tank» 2017 թվականի զեկույցը, որում ներառված են նաև հայկական վերլուծական կենտրոնները:
Փաստաբաններից կազմված նախաձեռնող խումբը հրապարակել է հետևյալ հայտարարությունը:
Արցախի Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հետ:
Հայ աստղագիտությունն անդառնալի կորուստ կրեց. 2018թ. փետրվարի 4-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացավ ճանաչված աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով պարզվել են Լոռու մարզի անչափահաս բնակչուհու առևանգման և վերջինիս նկատմամբ սեռական ոտնձգության փորձ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 4 անձի, և քրեական գործն ուղարկվել դատարան:
Փետրվարի 5-ին, ժամը 23.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանի դիմաց դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառի:
«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը և միության գլխավոր իրավաբան Մհեր Շահնազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառների մասին և առաջարկեցին իրենց լուծումները։
Փետրվարի 4-ին, ժամը 18.20-ին, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 73 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա կնոջ և նրա 33-ամյա դստերը, պատճառել վնասվածքներ և դիմել փախուստի:
ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ուղևորափոխադրումների հարկային բեռին:
Փետրվարի 5-ին, ժամը 14.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Էրեբունու և Նոր Արեշի 8-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 64-ամյա կնոջ և 10-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փետրվարի 4-ին հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ` 2004թ. ծնված Ֆելիքս Խաչատրյանի անհետ կորելու մասին:
Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկները «Կամխուդ» եւ «Ալագյազ» զորափորձարաններում հատուկ տակտիկական վարժանքների շրջանակներում յուրացնում են բարդ պայմաններում պայմանական հակառակորդի կրակային դիրքերի եւ ռազմական օբյեկտների լուսանկարումն ու տեսանկարահանումը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գոհ է երեկ տեղի ունեցած «Ելք» դաշինքի հանրահավաքից: Նա վրդովվեց հարցից, թե ինչո՞ւ դաշինքի ղեկավարները տուն ուղարկեցին հանրահավաքի մասնակիցներին, արդյոք հրաժարվո՞ւմ են փողոցային պայքարից:
Փետրվարի 5-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր անտառտնտեսություններում ծառերի ապօրինի հատման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու նոր դրվագներ:
Փետրվարի 5-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Ջրաբեր-Աբովյան ճանապարհի միջնամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Փետրվարի 6-ին, ժամը 09:14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու 3-րդ անցումում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀԿ-ական օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում կտրականապես հրաժարվեց պատասխանել որևէ հարցի` ո՛չ Հարկային օրենսգրքի, ո՛չ ծխախոտի սահմանափակումների վերաբերյալ:
ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել «Գյումրու պետական քոլեջ»-ի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ դեպքի կապակցությամբ:
Այսօր Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք ստորագրահավաք են սկսկում՝ արտահերթ նիստ հրավիրելու համար:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 95 պատգամավոր:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դեմ է ծխելու արգելքին և առողջապահության նախարարության մշակած օրենքին:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: