![](/banners/BeFunky-design.jpg)
Անհետ կորած Ֆելիքս Խաչատրյանը հայտնաբերվել է
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/Lxh-vostikan.jpeg)
Փետրվարի 4-ին հաղորդվել էր Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի բնակիչ` 2004թ. ծնված Ֆելիքս Խաչատրյանի անհետ կորելու մասին:
Համատեղ ԱՀ ոստիկանության ՔՀ վարչության և ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության ծառայողների ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ֆ.Խ-ն փետրվարի 5-ին հայտնաբերվել է ՀՀ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին և բերվել ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին: