
Արցախում զոհված Գրիգորը 5 ամսից կզորացրվեր. նա ՌԴ-ից եկել էր ծառայության մեկնելու. news.am

ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած 20-ամյա Գրիգոր Եղոյանը Ախուրյանի տարածաշրջանի Ախուրյան գյուղի բնակիչ էր:
NEWS.am-ի հետ զրույցում Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը նշեց, որ Գրիգորը զորակոչվել էր 2016թ. հուլիսին, նա 5 ամսից կզորացրվեր: Գրիգորը տան կրտսեր զավակն էր. ունի քույր եւ եղբայր: Ընտանիքը Ռուսաստանի Դաշնությունում է, Գրիգորն եկել էր Հայաստան ծառայության մեկնելու համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։