
«Ինչքա՞ն փող կտաք». Գրիշա Վիրաբյանի դեմ կոմպրոմատ ունեն, որը հարկավոր պահին «մեյդան» կհանվի. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Գրիշա Վիրաբյանի հայտարարությունը, ըստ որի՝ Գեւորգ Կոստանյանն իրեն կաշառք է տվել, ինչպես նաեւ «Ելքի» ամենապարկեշտ ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի փաստաբանական ծառայությունից հրաժարվելու պատճառները, ոչ միայն Վիրաբյանի թիկունքում կանգնած հայտնի անձի քաղաքական նկրտումներն են, այլեւ ունեն հույժ «ֆինանսական» հենք:
Իր կոնվենցիոն պարտականությունները կատարող ՄԻԵԴ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ, հարցը հաշտությամբ ավարտելու առնչությամբ արված առաջարկին ընդառաջ Վիրաբյանը հարցրել է` ինչքա՞ն փող կտաք, իմանալով գումարի չափը, ասել է` մտածեմ, կասեմ: Գնացել-եկել, ասել է` համաձայն չեմ. փողի չափը ձեռք չի տվել Վիրաբյանին։
Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, այդ ամենի տեսաձայնագրությունը կա, եւ հարկավոր պահին այն «մեյդան» կհանվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: