«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին, ժամը 09։00-22։00 կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ և 6-րդ միկրոշրջանների ամբողջությամբ…
ՄԱԿ-ի կենտրոնակայանում Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանի բացման շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի Մշտական ներկայացուցչությունը Հայ օգնության Միության հետ մարտի 12-ին կազմակերպել է «Գյուղական բնակավայրերի կանանց և աղջիկների տնտեսական և սոցիալական հնարավորությունները» խորագրով միջոցառում:
Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանի Հանրապետության մարզերում սոցիալ տնտեսական ծրագրեր է իրականացնում՝ նպատակ ունենալով զարգացնել հատկապես առողջապահության և կրթության ոլորտները։
Էլեկտրոնային ծխախոտը, որը շատերը համարում են ծխելուն այլընտրանք կամ ծխելուց ազատվելու միջոց, եւս վտանգավոր է առողջության համար եւ կարող է քաղցկեղի եւ մի շարք այլ հիվանդությունների պատճառ դառնալ:
Գրպանահատը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց:
Ինչպես տեղեկացրել էինք` Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի հիվանդները մտահոգված են դրա հնարավոր տեղափոխմամբ:
Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը նամակ էին ուղարկել ՀՀ ԱԺ-ի նախագահ Արա Բաբլոյանին, և ՀՀ ԱԺ Կրթության և գիտության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանին:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման գործընթացի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Լոռու մարզպետարանի կողմից նախկին Միխայելովկա համայնքի (ներկայումս մաս է կազմում Մեծավան խոշորացված համայնքի) ղեկավարին հանձնվել է պարարտանյութ, որի դիմաց վերջինս 8.274.000 ՀՀ դրամի վճարում չի կատարել:
Գյումրու թիվ առաջին պոլիկլինիկայի հնարավոր տեղափոխման կամ փակման վերաբերյալ լուրերն անհանգստացրել են որոշ հիվանդների, ովքեր բողոք էին ներկայացրել 168.am-ի Գյումրու թղթակցին:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Աշոտ Աբովյանի լիազորությունները՝ պայմանավորված պաշտոնավարման տարիքի լրանալով:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանը զեկուցել է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ոլորտում 2017 թվականի ընթացքում իրականացված աշխատանքների…
Հանրապետությունում երաշտի մասին կանխատեսումներ հնարավոր կլինի անել մարտի վերջին: ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ կառավարությունը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում երաշտից հնարավորինս խուսափելու համար:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 15-ին Երևան քաղաքի Մաշտոցի և Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Ժամանակին, ՔՕ-ն կազմող աշխատանքային խմբի հետ մի շարք քննարկումներ ենք ունեցել, և արդյունքում՝ ցմահ ազատազրկումը սահմանվել էր 21 տարեկանից։ Դա շատ կարևոր է, որովհետև հոգեբանորեն ապացուցված է, որ 18 տարեկան դառնալը դեռ չի նշանակում, որ մարդը լրիվ հասուն է»:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները մարտի 13-ին, ժամը 16.10-ին, Երևանի Տերյան փողոցի թիվ 69 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ասատուր Հ.-ին:
Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցած մի շարք չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դրանց կատարմանը նպաստած պայմանները և միջնորդագիր է ներկայացվել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱ կազմակերպության ռեկտորին՝ միջոցներ ձեռնարկել՝ դրանք վերացնելու ուղղությամբ։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Սևան» ազգային պարկի բարեփոխումներին և զարգացման ռազմավարությանը վերաբերող հարցեր:
«Երբ անձը հայտնվում է ՔԿՀ-ում, առաջին օրից սկսած պետք է աշխատանքներ տարվեն՝ նրան ազատ արձակման նախապատրաստելու համար։ Անթույլատրելի է, երբ պետությունը պատշաճ աշխատանք չի տանում այդ ուղղությամբ, և մեկ էլ պայմանական վաղաժամ ազատման հարցը որոշելիս՝ հայտարարում, թե տվյալ անձը պատրաստ չէ ազատ արձակման»:
Մարտի 14-ին, ժամը 09:39-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 6-րդ փողոցում այրվում է տան տանիք:
Մարտի 14-ի ցերեկը, 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում բեռնատարի բախման հետեւանքով գազատար է վնասվել, ինչի արդյունքում քաղաքի 70 տոկոսը գազազրկվել է:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է իտալական «Անաս» ընկերությունների խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի գլխավորած պատվիրակությանը:
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակներում հայտարարվում է Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը՝ նախատեսված տեխնոլոգիական ուղղվածությամբ ստարտափների և գործող ընկերությունների համար:
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին 3-ամյա երեխայի պատանդ վերցրած Արգամ Հովիկյանի գործի նախաքննությունը գտնվում է ավարտական փուլում:
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Երևանի ավագանու նիստերը չեն կարող դռնփակ լինել, դա ինձ համար ընդունելի չի լինի»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը մասնակցում է մարտի 14-ին Մոսկվայում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված ՀԱՊԿ-ի անդամ պետությունների «ՊՐՈՔՍԻ-2018» մշտական գործողության ազգային շտաբերի ղեկավարների և ներկայացուցիչների խորհրդատվություններին:
Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախարարությունն առաջիկայում հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնությամբ, որով կսահմանափակվի պատգամավորների մասնակցությունը կառավարության նիստերին: