Առաջին ալիքով հեռարձակվող «Լավ երեկո» հաղորդաշարի թղթակից Արուսիկ Տիգրանյանը մարտի 8-ի կապակցությամբ հումորային համատեքստով հարցազրույցի շուրջ բարձրացած աղմուկից և հաղորդումը համացանցից հեռացնելուց հետո ներողություն է խնդրել հանրությունից:
Եվրոպայի սառնամանիքներն առայժմ Հայաստանին չեն սպառնում:
«Պոլիմետալ Արմենիա» ՍՊ ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել Լոռու մարզի Ալավերդի և Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման և այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման աշխատանքները:
Մարտի 14-ին, ժամը 6.10-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1953 թ. ծնված Արթին Կ.-ն։
Հայաստանի կառավարությունը սահմանեց դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը:
Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևացող տղամարդիկ, ըստ գրառման՝ զբաղվում են վտանգավոր գործունեությամբ։
Պարզվում է՝ 14-ամյա ստեղծագործող Անի Գևորգյանը, ով սովորում է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում, 2015 թվականի ամռանն աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ Սթիվեն Հոքինգին է նվիրել Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ծովաշուշաններով պատրաստված նրա դիմանկարը:
Էլեկտրոնային առողջապահության ամբողջական ներդրմանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են Առողջապահության նախարարության կողմից կառավարության միջոցառումների ծրագրով սահմանված ժամանակացույցին համապատասխան:
«Օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի և բռնագանձման կիրառման դեպքերում»:
Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանի բաժնի, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների միջոցառուների և բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 14-ին, ժամը 22.15-ին, կամավոր Կենտրոնական բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Գայանե Մ.-ն:
Մարտի 14-ին ԱՀ ոստիկանության ՔՀՎ և ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղում հայտնաբերվել է ՀՀ Երևան քաղաքի բնակչուհի՝ 1965թ. ծնված Գայանե Մինասյանը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ կազմակերպված «Անվտանգ սնունդ. թվային լուծումներ» համաժողովի բացմանը:
«Ժողովուրդ» օրաթերթը Հրազդանի ոստիկանապետ Կարեն Գրիգորյանից փորձեց պարզել, թե ինչպես կբացատրի իր ենթակայությամբ գործող ոստիկանների վարքը, ոստիկանապետը նշեց, որ նման բան չկա։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը շարունակում է վատնել համայնքի բյուջեի միջոցները: Այս անգամ քաղաքապետարանը պատրաստվում է միլիոնների հասնող գումարներ ծախսել դրոշակների ե՛ւ ձեռքբերման, ե՛ւ տեղադրման համար:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. ««Առավոտի» լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «2017 թվականի մայիսի 25-ին Սերժ Սարգսյանի հրամանով Ռազմական ոստիկանության պետ նշանակվեց Արթուր Բաղդասարյանը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «3 օր առաջ Նոյեմբերյան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի բնակիչներից մեկը` մոտ 60 տարեկան տղամարդ, կաթված է ստացել:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Արմենիկում» բուժհաստատության հետագա գործունեությունը անհայտ է։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ 2018 թվականի մասով ֆինանսավորումը դադարեցվելու է։
Մարտի 14-ին` ժամը 21:27-ին, տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և սահել ձորը (մոտ 30մ). տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Անի Մխիթարյանը, պարզվում է, հասարակակլբան նշանակության շինություն ունի:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ դադարեցվել են «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` «բիզնես-դասեր անցկացնող Սամվել Լիմինդրովիչն իր Աստղիկ դստերը տրիկոտաժի ոլորտ գործուղելուց հետո հիմա էլ զբաղված է մյուս դստերը տեղավորելով՝ բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Սամվելովնան պատրաստվում է տնօրինելու լիմինդրովիչյան բժշկական ոլորտը եւ ղեկավարելու է «Աստղիկ» բժշկական կենտրոնը, ուր այս օրերին «ստաժորություն» է անցնում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին, ժամը 11։00-15։00 կդադարեցվի Երեւանի Կենտրոն եւ Էրեբունի վարչական շրջանների հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 16-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 2-րդ փողոցի և նրբանցքների ջրամատակարարումը:
Արամ Mp3-ն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Լավ երեկոյի» սկանդալային թողարկմանը:
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 15-ին, ժամը 13։00-22։00 կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն – 1 թաղամասի 1-6 շենքերի, Տարոն – 2 թաղամասի ՔՇՀ 4 1-4, 26-41 շենքերի…
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում է երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքը:
Հանրային հեռուստաընկերությունը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ քննարկում է ունեցել «Լավ երեկո» հաղորդման ռեպորտաժի վերաբերյալ, որը բուռն քննարկման թեմա է դարձել։