Մարտի 10-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վ.Սարգսյան փողոցում` Կենտրոնական բանկի դիմաց, վրաերթի է ենթարկել 1943 թ. ծնված Մարիա Գրիգորյանին, պատճառել մահ և ավտոմեքենան թողնելով՝ հեռացել:
ABC իրավաբանական կենտրոնի տնօրեն, իրավապաշտպան Արա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017թ. ընթացքում ավտոմեքենաները ներմուծելիս, օրինակ՝ Ճապոնիայի դեպքում, հնարավորություն էր ընձեռվում հաշվի առնել ավտոմեքենաների ինվոյսային արժեքները, և մաքսազերծում իրականացնելիս հիմք էին ընդունվում քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերը:
Օմանի սուլթան Քաբոս բին Սաիդը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բոլոր այն հայրենակիցները, ովքեր իրենց ուժերով և սեփական ներդրումներով Արցախում արտադրական նշանակության այգիներ կհիմնեն, նախատեսվում է հողի սեփականաշնորհման իրավունք տալ:
57 ամյա տղամարդ է դանակահարվել․ հանցագործությունը բացահայատվել է թարմ հետքերով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի բնակիչ Կ.Աղաբաբյանի մահվան հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. վերջինս ձերբակալվել է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մարտի 14-ի նիստում կքննարկի «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ին ՀՀ պետբյուջե գումարի փոխանցում պարտավորեցնելու մասին որոշումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները մարտի 11-ին, ժամը 12.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Մարինե Պ.-ին, որը 2017թ. նոյեմբերի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
ՌԴ-ում նախագահական ընտրությունների համար Գյումրիում կգործի 4 ընտրատեղամաս: ՌԴ նախագահի ընտրության օրը՝ մարտի 18-ին, 08:00-20:00-ն Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան քվեարկել երկու հիմնական ընտրատեղամասերում՝ № 8026 Երեւանում՝ ՌԴ դեսպանատանը, եւ № 8031 Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում:
Մարտի 11-ին ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:
Մարտի 12-ին, ժամը 08:23-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 115 շենքի վերելակը խափանվել է քաղաքացին (ինքնազգացողությունը վատացել է) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 12-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է մի ծրագիր, որով խաղողի շուրջ 300 վայրի և տեղածին սորտ անձնագիր կունենա։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՖԱՕ) հիմնած կոլեկցիոն և ցուցադրական այգում ներառված սորտերի համար։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի իշխանությունների կողմից Արչիլ Տատունաշվիլիի հետ մեկտեղ ձերբակալված երկու անձինք գտնվում են Վրաստանում:
Մարտի 11-ին, ժամը Ժամը 22:34-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 11-ին, ժամը 23:13-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Մաշտոցներ» կոչվող սրբավայրում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարտի 3-ին Երևանի Ազատության պողոտայի 11ա շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել:
Մարտի 11-ին, ժամը 23:02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի սկզբնամասում քաղաքացին սայթաքել և ընկել է ձորակը (մոտ 50մ). անհրաժեշտ է փրկակարների օգնությունը:
Գեղարքունիքի մարզում հաշվառված երկու հարյուր հազարից ավելի խոշոր եւ մանր եղջերավոր անասունների համարակալումը հնարավորություն կտա՝ հաշվառումն անսխալ տանելու եւ ամբողջ շարժը վերահսկելու համար, սակայն, ըստ ոլորտի պատասխանատուների, դրա համար ոչ միայն ժամանակ, այլ նաեւ մեծ ծախսեր կպահանջվեն, ինչն այս պահին վեր է համայնքապետարանների կարողություններից:
Մարտի 11-ին, ժամը 21:41-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, Range Rover մակնիշի 98 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Մարտի 11-ին, ժամը 10:38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 108 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Հանրապետության տարածքում մարտի 12-14-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի գիշերը, 16-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Մարտի 11-ին, ժամը 21:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ն. Զարյան և Հր. Քոչար խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա են տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: