«Նման արգելք գոյություն չունի, այնտեղ մարդիկ զբոսնում են, դա հանրային օգտագործման տարածք է ծառայում նաև: Այդպիսի սահմանափակումներ չկան ո՛չ պայմանագրով, ո՛չ վարձակալողի կողմից»:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու պատրանք ստեղծելու պատրվակով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
«Դա վերաբերում է հին` 2016 թ. պարարտանյութ ստանալու գումարին: Ես մանրամասներին տեղյակ չեմ, այդ պրոցեսը հիմնականում իրականացնում են գԳյուղատնտեսության նախարարությունը, մարզպետարանը, համայնքապետարանը»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում սուրճ պատրաստող սարքից գողություն կատարած անձի ինքնությունը:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այսօր կայացավ Թբիլիսի-Երևան տեսակամուրջ՝ նվիրված Վրաստանում «գողական աշխարհի» դեմ պայքարի ներկա իրավիճակին:
Արմավիրի մարզի Դողս գյուղի նախկին բնակչուհուց ստացել եմ մի նամակ, որը թե՛ հպարտության զգացում, թե՛ զայրույթի ալիք է բարձրացրել մեջս:
Առցանց սոցիալական ծառայություններ մատուցելու գործընթացն ընդլայնվում է: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը` ամփոփելով վերջին վեց ամսվա կատարված աշխատանքները:
Մարտի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, մարտի 17-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Տղամարդը դուրս է եկել անասուններին փնտրելու և այլևս չի վերադարձել։
Սոցիալական ապահովության պետական ծառայությունը հետևողական քայլեր է իրականացնում կեղծ ստաժով կենսաթոշակ ստանալու դեպքերը բացառելու համար:
Մարտի 16-ին, ժամը 12:29-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կետի մոտակայքում գտնվող կիսակառույց շինությունից քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեւանից Սարատով ուղեւորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մոսկվայում` անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
«Օրենքով գողերի» նկատմամբ Վրաստանում խստացվող օրենսդրությունը կարող է հանգեցնել այդ երկրից օրենքով գողերի միգրացիայի՝ դեպի հարևան երկրներ, այդ թվում՝ նաև Հայաստան:
Թայլանդի Թագավորության արքայադուստր Նորին Գերազանցություն Մահա Չակրի Սիրինդհորնը մարտի 16-ին այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան:
«Քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք չպետք է լինեն բուհերի խորհուրդներում: Միջազգային կառույցների ասածն էլ չի կարող իմպերատիվ լինել մեզ համար: Հիմա «լազեյկեք» եք փնտրում»:
Հայաստանում մարտի 1-ի դրությամբ հաշվառված է 446 հազար 249 կենսաթոշակառու, 62 հազար 915 նպաստառու:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և անդամ Նիտա Լոուեյին՝ 2019 թվականի ֆինանսական տարում աջակցել Արցախին և Հայաստանին 70 մլն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին:
Առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ Ֆիրդուսի տոնավաճառի վաճառասեղանները պատրաստվում են քանդել, ինչի համար տրակտոր է բերվել տարածք: 168.am-ը այցելեց դեպքի վայր. Ֆիրդուսի փողոցի վրա կանգած է հատուկ սարք, որը նախատեսված է ասֆալտ քանդելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պարտադիր ժամկետային զինծառայող Էդգար Գևորգի Երեմյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆինանսական գործերը կարծես թե այդքան էլ լավ չեն: Հավանաբար սա է պատճառը, որ իշխող կուսակցությունը վաճառքի է հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը:
Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կարգազանց հետիոտները:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Երևանի ավագանու փետրվարի 13-ի հայտնի նիստից հետո քաղաքապետարանում որոշել են, թե մարտի 19-ից սկսած լրագրողները չեն կարող մուտք գործել ավագանու նիստերի դահլիճ:
Մարտի 16-ին` ժամը 08:41-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամուրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մարզական հարցերով խորհրդական Գոռ Վարդանյանը մեծ դերակատարում ունի նաեւ Երեւանի մարզադպրոցներում մարդկանց աշխատանքի ընդունելու հարցում։
«Ժամանակ» թերթը գրւմ է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բավական ակտիվ է սոցցանցերում: Երեկ նա փաստացի բացահայտել է իր բնածին տաղանդը՝ «Բոլոր կանայք ցանկանում են հանդիպել ձեզ հետ»:
«Իրատես» թերթը գրում է. ««Երեկոյան Երեւան» թերթի աշխատակից Գեւորգ Մուրադյանը Երեւանի աճուրդի կենտրոնից 1995-ին ձեռք բերած 66 բաժնետոմսերը (յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով) ներդրել է «Արտաշատի գինու, կոնյակի գործարանում» (ընկերության բաժնետոմսերի 98 տոկոսը պատկանում է Հովիկ Աբրահամյանին)…
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանի վրա: