
Նախարարը զայրացել է ՔԿՀ պետի վրա. «Հույս չունենաս, թե պետ կդառնաս». «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը զայրացել է «Աբովյան» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանի վրա:
Նա վերջինիս ուղղակիորեն հասկացրել է, որ հույս չունենա, թե կարող է ժամանակավոր պաշտոնակատարից դառնալ ՔԿՀ-ի պետ:
Հիշեցնենք, որ վերջին օրերին հանրության լայն շրջանակներում եւ համացանցում թեժ քննարկումների առիթ էր դարձել այն հանգամանքը, որ «Լավ երեկո» հաղորդաշարի լրագրողը կանանց տոնի առթիվ ռեպորտաժ էր պատրաստել «Աբովյան» ՔԿՀ-ի մասին եւ ծաղրել անազատության մեջ գտնվողն կանանց:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը անթույլատրելի էր որակել կատարվածը եւ ասել՝ «սա երկրորդ լուրջ բացթողումն է Հ1-ի կողմից, եւ լուրջ քննարկում ենք ունենալու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: