Հայտնի է Երևանում ինքնասպանության փորձ կատարած անձի ինքնությունը. մանրամասներ
Մարտի 16-ին, ժամը 08:41-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և հոգեբանական խորհրդատվության գծով օպերատիվ խմբերը:
Ոստիկանության աշխատակիցների բանակցության արդյունքում հաջողվել է կանխել 1976 թ. ծնված Հ. Հ.-ի ինքնասպանության փորձը:
Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն: