Բաժիններ՝

Առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվն աճելու միտում ունի

Հայաստանում մարտի 1-ի դրությամբ հաշվառված է 446 հազար 249 կենսաթոշակառու, 62 հազար 915 նպաստառու: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվն աճելու միտում ունի:

«Ժողովրդագրական տվյալները մեզ հուշում են, որ առաջիկա 7 տարիների ընթացքում կենսաթոշակառուների թիվը կաճի տարեկան միջինը 2 հազար 500 անձով: Այս տարի կենսաթոշակի իրավունք են ստանում 1955 թվականի ծնված մեր քաղաքացիները, որոնց թիվը 44 հազար 907 է: 1961 թվականի ծնվածների ցուցանիշը դիտարկելով` տեսնում ենք, որ այդ թիվն աստիճանաբար աճելով հասնում է 57 հազար 369-ի»,-ասաց Հովհաննես Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս