
Վայքում գտնվող ՀՀԿ-ի շենքը վաճառքի են հանել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆինանսական գործերը կարծես թե այդքան էլ լավ չեն: Հավանաբար սա է պատճառը, որ իշխող կուսակցությունը վաճառքի է հանել սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը:
Թերթը տեղեկացավ, որ կուսակցությունը վաճառում է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող 455.5 քմ մակերեսով անշարժ գույքը: Ի դեպ, տեղեկացնենք, որ շենքի մեկնարկային գինը կազմում է 37 մլն 398 հազար դրամ: Իսկ ՀՀԿ-ական շենքի աճուրդը տեղի կունենա ապրիլի 12-ին: Բնականաբար, աճուրդը տեղի կունենա դասական եղանակով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: