
Ֆիրդուսիում ասֆալտ քանդող սարք է կանգնած. նախատեսվում են որոշակի գործողություններ

Առավոտյան տեղեկություններ տարածվեցին, որ Ֆիրդուսի տոնավաճառի վաճառասեղանները պատրաստվում են քանդել, ինչի համար տրակտոր է բերվել տարածք: 168.am-ը այցելեց դեպքի վայր. Ֆիրդուսի փողոցի վրա կանգած է հատուկ սարք, որը նախատեսված է ասֆալտ քանդելու համար:
Որևէ գործողություն դեռևս տեղի չի ունենում: Բանվորները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք չգիտեն՝ ինչ է նախատեսվում, միայն գիտեն, որ ասֆալտ պետք է քանդեն: Մեկ այլ բանվոր էլ ասաց, որ խողովակ են սարքելու:
Վաճառականները, սակայն, կասկածներ ունեն, որ փորձելու են իրենց աշխատանքը խոչընդոտել:
Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ տարածքում նոր ջրագիծ է տեղադրվելու:
Քաղաքապետարանի աշխատողները հրաժարվում են տարածքում գործողություններ իրականացնելու համար որևէ թույլտվություն կամ պարզաբանում ներկայացնել:
Այստեղ հավաքված են նաև ոստիկանները: Բնակիչները և վաճառականները գտնում են, որ ոստիկաներին բերել են, որպեսզի կանխեն հնարավոր բողոքը: Նրանք միայն պահանջում են քանդելու թույլտվությունը ներկայացնել:
Մանրամասները՝ առաջիկայում: