ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձավ մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրին:
Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրևի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Զատկի տոներին ընդառաջ խստացրել է ձվի շուկայի վերահսկողությունը՝ շաբաթական երեքանգամյա մոնիտորինգի և դիտանցումների փոխարեն անցնելով ամենօրյա ռեժիմի:
Մարտի 26-ին, ժամը 23.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Թումանյան փողոցի 25 հասցեի մոտ վիճաբանություն է:
Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում Niva մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով էլ կան զոհեր և վիրավորներ։
Ավագ հինգշաբթին նվիրված է վերջին ընթրիքին՝ որպես Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման եւ բնապահպանական վարչության պետ Կարեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ մշակույթի նախարարությունում մոտ 67 մլն դրամի չարաշահումներ է հայտնաբերել՝ 2014-2016թթ. ընթացքում իրականացված հուշարձանների վերականգնման ու նորոգման աշխատանքների հետ կապված: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հրամանագրով մարտի 27-ին Հարություն Մանուկյանը եւ Արման Հովհաննիսյանը նշանակվեցին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: Նկատենք, սակայն, նոր դատավորներից Հարություն Մանուկյանը պատահական մարդ չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին իսկապես կարելի է Գինեսի ռեկորդների գրքում գրանցել: Չնայած նրա ղեկավարած նախարարությունում եւ դրա ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներում պարբերաբար բացահայտվող կոռուպցիոն սկանդալներին` Ասատրյանն ամեն անգամ կարողանում է ջրից չոր դուրս գալ` խուսափելով պատասխանատվությունից:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ալավերդիում հայտնի Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով նախաքննական մարմինը այն աստիճան է լծվել գործին, որ չունենալով բավարար ապացույցներ՝ սկսել է տարբեր անձանցից, կալանավորներից, դատապարտյալներից սպառնալիքների միջոցով ապացույցներ, ցուցմունքներ կորզել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի իշխանությունները բոլոր խողովակներով լուրեր են տարածում, թե Ասյա Խաչատրյանի միջադեպը պատահականություն չէ, «կապույտ մազերի» օպերացիան կազմակերպել է ընդդիմությունը, որին այս փուլում կայծ է պետք՝ ակտիվանալու համար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարի խորհրդական, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը սրտի վիրահատության է ենթարկվել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ԴեւիԴդ Ռոքֆելլեր-Կրտսերը՝ պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի ժառանգներից մեկը եւ Rockefeller & Co. ընկերության նախագահը, բացահայտել է հարուստ երեխաներ մեծացնելու գաղտնիքը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 29-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 30-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Երևանի
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 29-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա-Հերացու փողոց-Աբովյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մարտի 28-ին՝ ժամը 17:20-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մոտակայքում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանյան բուհերը, երիտասարդական տարբեր կազմակերպություններ ներկայացնող հարյուրավոր երիտասարդներ մարտի 28-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ծաղիկներ են խոնարհել, մոմ վառել ի հիշատակ Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի հրդեհի զոհերի։
Վերջերս Գյումրու Չերքեզի ձորի աղբակույտի կողքին ձորի բնակիչներից մեկը «Պազ» մակնիշի մեքենաների թափքեր էր բերել-լցրել:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 28-ին ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանին և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:
Համակարգչի ազդեցությունը կարող է շատ բացասական հետևանքներ թողնել երեխայի վրա, եթե ծնողները պատշաճ ուշադրություն չդարձնեն այս խնդրին:
Ի հիշատակ Կեմերովոյի տեղի ունեցած ողբերգության անմեղ զոհերի մարտի 28-ին Գյումրիում տեղակայված Հայաստանում ՌԴ հյուպատոսարանի մոտ քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին:
Մարտի 28-ին` ժամը 18:23-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
«Միս մատակարարողների կողմից թանկացում կլինի, որովհետև սպանդանոցներում աշխատանք է կատարվում, բայց դա մսի գնի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 28-ին այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, ցավակցություն հայտնել և գրառում կատարել Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ բացված սգո մատյանում։
2018թ. հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի։ Մինչ այդ մարտի 1-ից պահանջն արդեն սկսել է գործել պետական գնումներով մատակարարման ոլորտում՝ որպես առաջնահերթություն խստացնելով հսկողությունը մսի նկատմամբ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը նախադեպային որոշում է հրապարակել: Դրա համաձայն Դատարանը վարույթ է ընդունել մեղադրյալի պաշտպան Ալբերտ Քարամյանի վճռաբեկ բողոքը և քննության առնելով արդարացրել է ՊԲ նախկին շարքային զինծառայող Ռազմիկ Չանախրյանին՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվել է: Նրա նկատմամբ խափանման միջոց հանդիսացող ստորագրությունը բնակավայրից չհեռանալու մասին, վերացվել է:
Ընթացիկ տարվա բնակլիմայական պայմանները աննախադեպ են այն պարզ պատճառով, որ ամբողջ աշնան,ձմռան ամիսներին հանրապետությունում, հատկապես Արարատյան հարթավայրում, գրանցվեց անսովոր բարձր ջերմաստիճանային ռեժիմ: