
Գյումրիում հարգում են Կեմերովոյի անմեղ զոհերի հիշատակը

Ի հիշատակ Կեմերովոյի տեղի ունեցած ողբերգության անմեղ զոհերի մարտի 28-ին Գյումրիում տեղակայված Հայաստանում ՌԴ հյուպատոսարանի մոտ քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին: Ճաղավանդակին փակցված էր նաև «Կեմերովոյի, մենք քեզ հետ ենք» գրառումը:
Շատերը գալիս էին հարգելու «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում հրդեհի զոհ դարձած փոքրիկներին՝ բերելով խաղալիքներ: Գալիս էին ընտանիքներով, ինչպես այս պահին Գյումրիում ժամանակավոր բնակվող ռուսներ, այնպես էլ հայեր: Երեկոյան 18:00-ին Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում, ի հիշատակ անմեղ զոհերի, սպիտակ օդապարիկներ բաց թողնվեցին երկինք:
Արմենուհի Մխոյան