
Արաբկիրի բաժին բերման ենթարկված 32 քաղաքացու շարունակում են պահել այնտեղ. ոստիկանները փաստաբանների հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել

2018 թվականի ապրիլի 16-ին Արաբկիրի ոստիկանական բաժնում բերման ենթարկված 32 քաղաքացիներին շարունակում են պահել ոստիկանության բաժնում չնայած այն փաստին, որ վարչական վարույթը իրականացվել է և վերջիններս կարող են լքել ոստիկանության բաժինը, հայտնում են Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունից։
«Կազմակերպության փաստաբանը գտնվելով ոստիկանության բաժնում նշում է, որ քաղաքացիներին օրենքին և վերջիններիս կամքին հակառակ պահում են ոստիկանության շենքում։ Արա Ղարագյոզյանը նշեց նաև, որ բաժնում առկա փաստաբանների հասցեին հնչում են վիրավորական արտահայտություններ ոստիկանության աշխատակիցների կողմից։
Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության անօրինական գործողությունները և կոչ անում անհապաղ ազատ ազատել քաղաքացիներին։ Կազմակերպությունը նաև կոչ է անում անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացիներին ապօրինի ազատությունից զրկելու փաստով»,- ասված է ՀԿ-ի հայտարարության մեջ։