
Հանրահավաքի ընթացքում տուժած 12 քաղաքացի հիվանդանոցում է. ոստիկանի վիճակը կայուն է

Ապրիլի 17-ի` ժամը 9։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։
Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նախարարության հաղորդմամբ՝ մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ. «Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում»։