Բաժիններ՝

Վթար Երևանում. տուժածի վիճակը ծանր է

Մայիսի 21-ին՝ ժամը 22:15-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» մակնիշի (վարորդը՝ Գ. Ն.) և «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Վ. Շ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Nissan Tiida»-ի ուղևորը՝ Մ. Շ.-ն (ծնված 1937 թ.), քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս