«Առաջիկա գործընթացների մասին շուտով»,- հավելել է նա։
յուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ին` ժամը 12։00-14։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Գերմանիայի Քասել քաղաքի վարչական դատարանը նախադեպային որոշում է կայացրել, որի համաձայն՝ Արցախի քաղաքացին համարվում է քաղաքացիություն չունեցող անձ և չի կարող վերադառնալ Արցախ, քանի որ Ադրբեջանի կողմից հետապնդման ենթակա կլինի։ Այս գործով փաստաբան, Հայ-գերմանական իրավաբանների միության վարչության անդամ Խաչատուր Մխիթարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ դեռևս 2020թ. սկսած հետազոտություն են իրականացրել Արցախի խնդրի վերաբերյալ […]
Հաշվեքննիչ պալատը հանրայնացրել է Ներքին գործերի նախարարությունում 2024 թվականի պետական բյուջեի վեց ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։ Հաշվեքննության առարկան պետական բյուջեի մուտքերի ձևավորման և ելքերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է, հաշվեքննությունն ընդգրկող ժամանակաշրջանը՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն է, հաշվեքննության կատարման ժամկետը՝ 2024 թվականի օգոստոսի 1-ից 2024 թվականի հոկտեմբերի 31-ը:
Երևանի Ֆուչիկի փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:
«Մեր ընտանիքում հանրային տրանսպորտից օգտվում ենք չորս հոգի։ Մենք ստիպված պետք է լինենք հունվարին վճարել 360.000֏` (մոտ 1000$) տարեկան ուղետոմս ձեռք բերելու համար, վճարումը կատարել միանգամից, դեռ ծառայություններից չօգտված։
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին։
Նոյեմբերի 11-ին, ժամը 7.15-ին, Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա տղամարդը, վարելով «Մերսեդես» մակնիշի մեքենան, մայրաքաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել 70-ամյա Վահան Հ.-ին, որը շտապօգնության մեքենայում մահացել է: Կատարվում է նախաքննություն:
««Հայաստանի լավագույն իրավաբանի» մասին այս Պուշկինյան քննարկումներն առիթ դարձան, որ հիշեմ Հայաստանի իսկապես լավագույն իրավաբանին՝ լուսահոգի Վլադիմիր Նազարյանին (1932-2002)։ Իրավունքի քայլող հանրագիտարան էր, իրավական մտածողության տիպար էր, օրենքներ գրելու վարպետ էր, նաև՝ սուր ու դիպուկ «խայթոցների» ու առհասարակ զինաթափող երգիծանքի ասպետ էր։
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի խաչմերուկից Այնթապ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահոսք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկեց «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը:
Շիրակի մարզում 59-ամյա տղամարդու տանը՝ խմիչքների պատրաստման համար նախատեսված սենյակում, հայտնաբերվել են մեծ քանակությամբ տարբեր մակնշումներով օղու և կոնյակի շշալցված և դատարկ տարաներ, արկղեր, խմիչք պատրաստելու համար նախատեսված հարմարանքներ և գործիքներ, կեղծ ակցիզային դրոշմանիշեր և այլն:
Նոյեմբերի 12-ին, ժամը 12:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լծեն գյուղի մոտակայքում բեռնատար ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է:
«Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գողացել են թիվ 19 մանկապարտեզի ջեռուցման համակարգերը: Մանկապարտեզի տնօրեն, Լոռու մարզի բնակի 39-ամյա Արփինե Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 8-ի ժամը 17։30-ից-նոյեմբերի 9-ը՝ ժամը […]
նոյեմբերի 12-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 13-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Մատենադարանի հարակից տարածքից մինչև Ֆրանսիայի հրապարակ ընկած հատվածի երթևեկությունը
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:08-ին, մարվել՝ 15:15-ին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչների, ՀՀ ԱԱԾ Սյունիքի և Արարատի մարզային վարչությունների ծառայողների հետ համակարգված և համագործակցված աշխատանքի արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը։
Հայաստանն ու Ադրբեջանն աշխատում են անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմայի ստեղծման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից զգուշացնում են՝ հերթական կեղծ հայտարարությունն է տարածվում սոցիալական ցանցերում:
Տուժածների ինքնությունը պարզվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, քանի որ բախման հետևանքով «Mercedes»-ից վառելիքի արտահոսք է սկսվել, տեղում հերթապահություն են իրականացրել:
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ավարտվել է Կապան համայնքի ղեկավարի ավտոմեքենան հրդեհելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հանրահայտ հեռուստահաղորդավար 75-ամյա Յուրի Նիկոլաևին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Այս մասին հայտնում է SHOT-ը։ Նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։
Այսօր խորհրդարանում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց՝ այն բյուջեն, որը հատկացնում են Հայաստանում սոցիալական ապահովությանը, բավարար չէ սոցիալական խնդիրները լուծելու համար։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Արմինե Աֆեյանը: Այս պաշտոնում Արմինե Աֆեյանը կփոխարինի Արման Ջիլավյանին, որը կազմակերպությունն առաջին տասնամյակում լավագույնս ղեկավարելուց հետո միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին՝ որպես փոխնախագահ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․94 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4 դրամ: