2 միլիարդ 124 միլիոն 844, 7 հազար դրամ՝ Գեղարքունիքի ճանապարհաշինական աշխատանքների համար

ՀՀ կառավարությունը 2 միլիարդ 124 միլիոն 844, 7 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի համայնքային, մարզային և հանրապետական նշանակության որոշ ճանապարհների հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,  407 միլիոն 336,4 հազար դրամ հատկացվել է  Տ-4-63, /Հ-7/ – Ջիլ մարզային նշանակության ավտոճանապարհի և նորակառույց դպրոց տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման համար։

748 միլիոն 883,6 հազար դրամ հատկացվել է  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Գևորգ Զիրոյան և Սայաթ Նովա խաչմերուկից մինչև Ն. Գետաշեն բնակավայրի թիվ 2 միջնակարգ դպրոցի խաչմերուկ ավտոճանապարհի հիմնանորոգման համար։

78 միլիոն 824,7 հազար դրամ հատկացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի կենտրոնական փողոցի մի հատվածի ասֆալտապատման համար։

889 միլիոն 800,0 հազար դրամ հատկացվել է  Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19 կիլոմետր  հատվածի միջին նորոգման համար։

Բոլոր նշված տեղերում շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031