Բաժիններ՝

Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու

Քրիստոնեական արժեքներ ծաղրող երգչուհի Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու։ Այս մասին հայտնում են «Կոկա կոլա» ընկերությունից: Նշվում է, որ կայանալիք փառատոնին հայ արտիստների հետ կմասնակցեն այլ երգիչներ։

Հիշեցնենք, որ Սևդալիզայի դեմ սոցցանցերում բողոքի ալիք էր բարձրացել։ Պատճառը երգչուհու աղմկահարույց կերպարը և տեսահոլովակներն են, որոցից մեկում, օրինակ, քրիստոնեական խաչը ներկայացված է որպես լողավազան։

Համացանցում իրենց դժգոհությունները և վրդովմունքն են հայտնել հայ մի շարք մշակությաին, հասարակական գործիչներ ու պարզապես քաղաքացիներ՝ կոչ անելով չեղարկել երգչուհու այցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031