Բաժիններ՝

Երևանում քաղաքացին փորձել է նետվել Դավիթաշենի կամրջից

Մայիսի 25-ին՝ ժամը 22:12-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները կանխել են քաղաքացի Մ.-ի (ազգանունը չի հաջողվել պարզել, ծնվել է 1969թ.) ինքնասպանության փորձը, իսկ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է անհրաժեշտ հոգեբանական աջակցություն և ուղեկցել վերջինիս իր տուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031