
Պայթյուն Երևանում

Մայիսի 26-ին՝ ժամը 03:48-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 12 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Ա.Հովհաննիսյան փողոցի թիվ 18 հասցեում գտնվող ձայնային ազդանշանների տեղադրման կետում տեղի է ունեցել պայթյուն՝ բռնկվել է կետում կայանած ավտոմեքենան, պոկվել են կետի երկաթյա դռները (մոտ 6 քմ). տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:01-ին, մարվել՝ 04:03-ին: Մասամբ այրվել են «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և կետի տանիքի կախովի առաստաղը (մոտ 30 քմ):