
Հայաստան կայցելեն ՎԶԵԲ-ի կառավարման խորհրդի ներկայացուցիչները

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինադձեին: Այս մասին Միրզոյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
Կողմերը պայմանավորվել են, որ առաջիկայում Հայաստան կայցելեն բանկի կառավարման խորհրդի ներկայացուցիչները:
«Ի հավելումն, պարոն Գվինաձեն հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ը մեծացնելու է աջակցությունն ու մասնակցությունը ներդրումային տարբեր ծրագրերին»,- գրել է Միրզոյանը: